Քաղաքականություն

Ինչո՞ւ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին՝ բացատրելու համար քառօրյա պատերազմի հրահրման գործում ՌԴ-ի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Նախագահի գրասենյակն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրավերին, և Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:

Սակայն անկախ այդ հանգամանքից, մի քանի հարց էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ես ունեմ:

1. Արդյո՞ք հանձնաժողովի բոլոր անդամները և փորձագետները, ներառյալ նախագահը, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարբերաբար հանձնում են կորոնովիրուսային թեստերը:

2. Եթե այո, ապա ինչպիսի՞ն են այդ թեստերի պատասխանները:

3. Եթե ոչ, ապա ի՞նչ խելամիտ և բանական բացատրություն ունեն զանգվածային նիստեր անելու երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում:

4. Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ,

5. Նույն գնահատականների կապակցությամբ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. “Քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը”։ Արդյո՞ք հանձնաժողովին չեն հետաքրքրում այդ զրույցների հիման վրա Փաշինյանի տվյալները և ռուսական կողմի պատասխանները:

Կարդացեք նաեվ

Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցով այդքան բոբիկ, մեծամիտ եւ ստախոս չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Irina Abovyan

Էս Բարոյական Օրենքներից Զուրկ լակոտները վաճառել են երկիրը իրարնց մի աման լափի համար. ՑՆՑՈՂ ԳՐԱՌՈՒՄ

Irina Abovyan

Զինվորի ԲԱՑԱՌԻԿ բացահայտումը․ Ի՞նչ է սա, հանցավոր անգրոծությու՞ն, թե՞ դավաճանություն

Irina Abovyan

Խոշտանգումների ու դաժանությունների հարցերով 5-րդ փակ զեկույցն են ավարտել Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը

Irina Abovyan

Ովքեր են ՀՀ-ում ռուսական գործակալները․ հայտնի են կեղծանունները

Irina Abovyan

Արտակարգ դեպք Հրազդանի դատարանում․ անձի առևանգման մեջ 37-ամյա մեղադրվողը պատուհանից իրեն ցած է նետել և դիմել փախուստի

Irina Abovyan