Գուրգեն Դաբաղյանը երաժշտական ընտանիք ունի: Երգիչը սիրով համաձայնել է BRAVO.am-ի հետ խոսել ծնողների, հորեղբոր, ավագ եղբոր, քրոջ եւ, իհարկե, կնոջ մասին:
Հայրս՝ Լեւոն Դաբաղյանը, երգիչ է: Նա մեծ դեր է ունեցել երգիչ դառնալուս հարցում, իմ կարիերայով զբաղվել է մասնագիտական մակարդակով:

Գուրգեն Դաբաղյանի ընտանիքը
Հորեղբայրս դուդուկահար, Կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանն է: Նա իմ ուսուցիչներից է, մեծ դեր եւ ներդրում է ունեցել փոքր ժամանակվա գործունեությանս հարցում:

Գուրգեն եւ Գեւորգ Դաբաղյաններն՝ իրենց կանանց հետ
Մայրս՝ Շուշան Խաչատրյանը, տնային տնտեսուհի է:
Եղբայրս՝ Սարգիս Դաբաղյանը, երաժիշտ է, ժամանակին աշխատել է Օպերային թատրոնում:

Գուրգեն Դաբաղյանը՝ քրոջ հետ
Քույրս՝ Օվսաննա Դաբաղյանը, դաշնակահարուհի է, բայց մասնագիտությամբ չի աշխատում: Նա ապրում եւ աշխատում է Մոսկվայում: Ունի մեկ աղջիկ:
Կինս՝ Իննա Դաբաղյանը, դեռ 19 տարեկան է, սովորում է համալսարանում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսում: