Հասարակություն

«ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը մեր աջակցության կարիքն ունի». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տեսակցել է «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, 2011թ. ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին: Նա հայտնել է, որ վերջինն անցած ուրբաթ արդեն դադարեցրել է հացադուլը:

«Մարտի 10-ից նա հացադուլի մեջ է եղել, սակայն դիմումը «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի վերաբերյալ ներկայացրել է մարտի 17-ին, որը մուտքագրվել է ամսի 18-ին…: Մենք պետք է միջոցներ գտնենք խափանման միջոցը փոխելու, իսկ դրանից հետո՝ նրան ՌԴ-ին արտահանձնելու հետ կապված այս դժվարությունները հաղթահարելու համար: Կարծում եմ՝ պիտի գտնվեն չափազանց խոհեմ ելքեր այս իրավիճակից: Միսակ Լազարյանը մեր բոլորի պաշտպանության կարիքն ունի, սա մեր պատվի և արժանապատվության հարցն է, և մենք ոչինչ չպիտի խնայենք, որ մեր հայրենակցին արժանի պաշտպանության տակ առնենք»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեվ

ՀՀ եւ Արցախի ղեկավարների տիկնայք միասին. Աննա Հակոբյանը լուսանկարների շարք է հրապարակել (ֆոտո)

Irina Abovyan

Դանակահարություն Երևանում. Դավիթաշենում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից 24-ամյա և 40-ամյա երիտասարդները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. ըստ բժշկի, նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու

Irina Abovyan

9-րդ միջոցառման դիմումների կարգավիճակներից որն ինչ է նշանակում

Irina Abovyan

Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Irina Abovyan

Ինչպե՞ս տղա երեխա ունենալ… Լավագույն մեթոդները

Irina Abovyan

Մասնավոր ինքնաթիռ՝ հանուն գեներալին Ֆրանսիա տեղափոխելու. Ինչ կարժենա դա. «Ժամանակ»

Irina Abovyan