Հասարակություն

Տավուշի մարզպետը՝ մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին (տեսանյութ)

Այս պահին Տավուշի մարզում առկա է կորոնավիրուսով վարակման հինգ դեպք, բոլորը գտնվում են համապատասխան բուժհաստատություններում,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավաստիացնելով, որ հիվանդների վիճակը ռիսկային չէ:

«Բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված աղբյուրներից են, և որևէ նոր աղբյուր չունենք։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք վիրուսի տարածման օղակը հնարավորինս սեղմաված պահել»:

Մարզպետը տեղեկացրեց, որ մարզում այս պահին կան 7 մեծ և փոքր սանիտարական անցակետեր, որտեղ տեղի է ունենում հսկողություն.

«Այս անցակետերում շատ հազվադեպ ենք հայտնաբերում անձանց, ովքեր որ հիվանդ են, շատ քիչ են մարդիկ, ովքեր թույլտվություն չունեն միգրացիոն շարժերի, բայց այս անցակետի կարևորությունը նրանում է, որ մենք կարողանում ենք ի սկզբանե ֆիքսել այն անձանց, ովքեր որ ունեն հատուկ հսկողության կարիք: Դրանք հատկապես այն անձինք են, ովքեր արտերկրից կամ այլ տարածաշրջանից գալիս են Տավուշ և մի քանի օր պետք է անցկացնեն այստեղ»:

Մարզպետը կարևորեց մարզի բնակիչների մասնակցությունը գյուղատնտեսական աշխատանքներին: Հորդորեց նաև վարել առողջ ապրելակերպ:

Չոբանյանը սոցիալապես անապահով պայմաններում գտնվողներին ուղղորդեց դիմել մարզպետարան.

«Այս օրերին հարյուրավոր աջակցություններ ենք ցուցաբերել հարյուրավոր ընտանիքների, դրանք հիմնականում եղել են սննդի տեսքով: Հաշվարկել ենք մեկ ամսվա պարենային զամբյուղ, որ անհրաժեշտ է մեկ անձի համար և դրա հիման վրա միասնական մոտեցմամբ իրականացնում ենք այդ աշխատանքները»:

Մարզպետը նաև խոսեց Կառավարության մշակած սոցիալական փաթեթների մասին, ուղղորդեց հարցերի դեպքում դիմել մարզպետարանում ստեղծված համապատասխան սոցիալական խմբին:

Չոբանյանը վստահեցրեց, որ այս իրավիճակի պատճառով առանց աշխատանքի մնացած անձանց համար լինելու են սոցիալական աջակցության ակտիվ  ծրագրեր.

«Մենք ամեն ինչ կանենք, որ այս իրավիճակի պատճառով ռիսկային խմբերում հայտնված աշխատողներին աջակցենք, եթե իրենք դիտարկեն այլ ոլորտում իրենց աշխատանքը: Դա կարող է լինել նույն գյուղատնտեսությունը, կարող են լինել այլ ոլորտներ, որոնք որ բավականին մեծ պահանջարկ ունեն, և եթե կարիք լինի վերապատրաստման, մենք այդ ծրագրերը պետք է իրականացնենք այդ մարդկանց համար»:

Գյուղատնտեսության ոլորտում ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն ունեցողներին մարզպետը հորդորեց լինել մաքսիմալ ակտիվ, որովհետև գյուղատնտեսական բոլոր վարկերի տոկոսադրույքները զրոյացվել են:

Կարդացեք նաեվ

Օրվա խորհուրդ

Irina Abovyan

Նոր օրինագիծ․ այսուհետ երեխայի ծնվելու գումարը կտրվի միանգամից․մանրամասներ

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ունենք 24 առողջացած

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Կեցցե՛ մեր հզոր բանակը։ Ինչպես է հայրենական հարվածային ԱԹՍ-ն ոչնչացնում թիրախը. նախարարը տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Այն ինչ տեղի է ունենում այս կյանքում պատահական չէ. Ահա թե ինչ պետք է իմանաք Դուք

Irina Abovyan

Ի՞նչ խնդրի մասին է հուշում աղմուկն ականջներում

Irina Abovyan