Հասարակություն

Իրավապաշտպանները նշել են 8 պայման, որոնց ապահովման դեպքում քաղաքացիներին հետևելը կարող է թույլատրելի համարվել. միջազգային 100 կազմակերպությունների հայտարարությունը

Ավելի քան 100 իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ներկայացնելով պայմաններ, որոնց պետք է հետևել՝ COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում քաղաքացիներին հետևելու նպատակով տեխնոլոգիաների օգտագործման համար:

Այս մասին տեղեկացնում է Amnesty International-ը: Քանի որ ամբողջ աշխարհում COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում կառավարություններն ընդլայնում են քաղաքացիներին հետևելու տեխնոլոգիական հնարավորությունների օգտագործումը, Amnesty International-ն ու ոչ կառավարական այլ կազմակերպություններ 8 պայման են առաջադրել: 1. Հետևելու ցանկացած միջոց պետք է սահմանվի օրենքով, ունենա հանրային առողջապահության օրինական նպատակ և համաչափ լինի այդ նպատակին: 2. Հետևելու ընդլայնված միջոցները պետք է սահմանափակվեն COVID-19-ի դեմ պայքարի ժամանահատվածով:

3. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ էլեկտրոնային ընդլայնված վերահսկողության ճանապարհով ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես COVID-19-ի դեմ պայքարի նպատակով:

4. Կառավարությունները պետք է երաշխավորեն հավաքված անձնական տվյալների պաշտպանությունը: 5. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ մեծաքանակ տվյալների վերլուծության տեխնոլոգիաները չեն օգտագործվի այնպես, որպեսզի անտեսվի բնակչության մարգինալացված խմբերի շահերը:

6. Էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ իշխանությունների՝ երրորդ կողմի հետ համագործակցության դեպքում նման համագործակցությունը պետք է ձևակերպվի գրավոր՝ ներառելով դրույթներ համաձայնագրի ժամկետների սահմանափակման մեխանիզմների, հանրային վերահսկողության և այլ իրավական երաշխիքների մասին:

7. Ցանկացած պատասխան միջոցառում պետք է ներառի հաշվետվողականության և չարաշահումներից պաշտպանության մեխանիզմներ: 8. Ցանկացած պատասխան միջոցառում պետք է կիրառվի համապատասխան շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ հանրային առողջապահության ոլորտի փորձագետների և բնակչության մարգինալացված խմբերի ներկայացուցիչների նշանակալի մասնակցությամբ:

«Տեխնոլոգիաները կարող են կարևոր դեր խաղալ COVID-19 համաճարակի դեմ պայքարի գլոբալ ջանքերում, սակայն դա կառավարություններին քարտ-բլանշ չի տալիս: Փորձը ցույց է տալիս, որ կառավարությունները դժկամությամբ են հրաժարվում քաղաքացիներին հետևելու լիազորություններից, որոնք ստացել են ժամանակավորապես:

Մենք չպետք է հիմա, ինչպես երազում, շարժվենք դեպի այն աշխարհի ուղղությամբ, որում ուժեղացված վերահսկողությունը մշտական կդառնա»,- ասել է Amnesty Tech-ի տնօրենի տեղակալ Ռաշա Աբդուլ Ռահիմը:

Կարդացեք նաեվ

Պարետի թղթի բացակայության համար ոստիկանները ծեծել են հոր ու որդու. նոր մանրամասներ

Irina Abovyan

Հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ. ԱՆ կոչը քաղաքացիներին

Irina Abovyan

Nike ընկերութենէն 30 000 զոյգ կօշիկ բուժաշխատողներուն

Irina Abovyan

Առաջին բուժօգնությունը արյան բարձր ճմշման դեպքում. Որ տարիքում արյան որ ճնշումն է նորմայի սահմանում

Irina Abovyan

Նորք-Մարաշ վարչական շրջանում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Irina Abovyan

Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը. վերջինս հիվանդանոցում մահացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Irina Abovyan