Հասարակություն

COVID-19.Իտալիայում մահացածների թիվն անցել է 15.000-ը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 70 հազար է: Ապաքինվել է ավելի քան 264 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 336 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 9 հազար 600-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 131 հազար 646: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 641:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128 հազար 948 է: Վարակից մահացել է 15 հազար 887 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 100 հազար 123 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 584: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 92 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 078 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 708 ընդհանուր և ընդամենը 39 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58 հազար 226 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 603: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 47 հազար 806 է, Թուրքիայում՝ 27 հազար 069 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 100։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 174 դեպք կա, Ռուսաստանում` 5 հազար 389: ՌԴ-ում մահացել է 45 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է․Գագիկ Սուրենյան

Irina Abovyan

Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

Irina Abovyan

Գիտնականները հաստատել են ցերեկային քնի վտանգը

Irina Abovyan

ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մարդու ֆինանսական բարեկեցության վրա․ ֆինանսական հորոսկոպ

Irina Abovyan

Րոպեներ առաջ ապշեցնող տեսարանի ականատես եղա… Բանգալդեշ թաղամասում (ՀԱԹ) անցնում էի մի ավտոսպասարկման կետի կողքով ու նկատեցի շտապ-օգնության մեքենան

Irina Abovyan

Ահա թե ինչպես ցանել օծանելիքը, որ բույրը երկար մնա, հնարքներ, որ պետք է իմանան բոլորը

Irina Abovyan