Հասարակություն

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 475 հանրային վայրերում, սննդի և առևտրային խոշոր կետերում

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 475 հանրային վայրերում։

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզպետարանում, Գավառի «Վիվասել» ընկերության շենքում և քաղաքի կենտրոնական հրապարակում, Արարատի քաղաքապետարանում, Արարատի «Վեոն Արմենիա» ընկերությանմասնաճյուղում, Մասիսիքաղաքապետարանինհարակիցտարածքում, Մասիսի«Հայփոստ» ՓԲԸ-ում, ԳյումրիիՄայակովսկուփողոցիշուկայի«Լաչինիանցում» կոչվողտարածքում, Ջերմուկի առևտրի կենտրոնում, Վայքի բուժմիավորման շենքում, Դիլիջանի թվով 24 բնակելի շենքերում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, Եղեգնաձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի թվով 49 հաստատություններում, այդ թվում՝ բանկերում և վարկային կազմակերպություններում:

Ընդհանուր թվով ապրիլի 5-ից հանրապետության տարածքում վարակազերծման աշխատանքներ են իրականացվել թվով 117 առևտրային խոշոր կազմակերպություններում:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Հունվարի երկրորդ կեսին կունենանք կորոնավիրուսի երրորդ ալիք․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 196-ով, 320 պացիենտ առողջացել է, 3-ը՝ մահացել

Irina Abovyan

Լայնամասշտաբ հարձակում Արցախի երկայնքով

Irina Abovyan

Երևանի Թումանյան փողոցում վաղը կսկսվեն թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ

Irina Abovyan

Համեղ և հագեցնող ուտեստ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել

Irina Abovyan

Ողբերգական ելքով դժբախտ պատահար Տավուշի մարզում. 38-ամյա քաղաքացին թրթուրավոր տրակտորով կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է, ժամանել է մարզի ոստիկանապետը

Irina Abovyan