Հասարակություն

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների

Մեր տեղեկություններով, այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանից փորձեցինք ճշտել տեղեկության հավաստիությունը:

«Այո, այսօր Ձեր նշած անձի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով»:

Մեր հարցմանը, թե Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշեց, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

Մերի Հարությունյանը հավելեց, որ գրությունը քիչ առաջ են ստացել, և ՀՀ երրորդ նախագահին զեկուցելուց հետո, նրա որոշման մասին անպայման կտեղեկացնեն և՛ լրատվամիջոցներին, և՛ հիշյալ հանձնաժողովին:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Գերատեսչությունները խոշոր գումար են ծախսել ալկոգել, դիմակ, ձեռնոց գնելու համար

Irina Abovyan

Բանանով տորթ առանց թխելու. Ամենահամեղ տորթը, որը ես երբևէ փորձել եմ

Irina Abovyan

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը. ՊԲ

Irina Abovyan

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Irina Abovyan

Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ

Irina Abovyan

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը՝ 853

Irina Abovyan