Ռուսաստանի պտուղ-բանջարեղեն վերամշակողների ազգային միությունը երկրի իշխանություններից ու մասնավորապես գյուղատնտեսության պատասխանատուներից պահանջել է դադարեցնել լոլիկի ներկրումը Թուրքիայից, Ադրբեջանից, Չինաստանից ու Մարոկկոյից։ Այս մասին տեղեկությունները հայտնվել են թուրքական մամուլում։
Միությունն այս պահանջով ցանկանում է հասնել նրան, որ աջակցություն ստանան տեղական արտադրողները։ Եթե թուրքական և այլ արտասահմանյան արտադրանքը շարունակի էժան գնով մտնել Ռուսաստան, ապա, ըստ միության հաղորդագրության, դա կփոփոխի երկրի պարենային շուկայի գները։
Դրա հետևանքով, հնարավոր է, ավելի ռուսական արտադրողները չկարողանան իրացնել իրենց արտադրանքը, ինչը կսնանկացնի նրանց։