Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման համակարգը տապալված է. օրական 200-300 թեստը անլուրջ է, պետք է կտրուկ մեծացնել ծավալները. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աշխարհի բոլոր երկրներում մեծ մասամբ տարվում է միասնական քաղաքականություն համաճարակի դեմ։ Քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝  «լոքդաուն», մեկուսացում, շփման և տեղաշարժման սահմանափակումներ, առողջապահական համակարգի մոբիլիզացում և թեստավորում։ 



Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում  զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ։

Բայց այս շղթայի կարևոր օղակներից որևէ մեկի խափանումը կարող է էապես նվազեցնել արդյունավետությունը, մյուս ջանքերը դարձնել անօգուտ։ Տարբեր պետություններում կարող են տապալվել տարբեր օղակներ։

Հայաստանում խիստ մտահոգիչ է թեստավորման քանակը։ Դրանից բխում են նաև որակական ցուցանիշները՝ ինչ միջավայրում, ինչ ծավալներով, ինչ տեղեկատվություն ենք ստանում ամենօրյա թեստերի վերլուծությունից։

Խոսենք փաստերով. ամենօրյա պաշտոնական հաղորդագրությունից մենք իմանում ենք, թե քանի նոր հիվանդ կա՝ քանի դրական թեստ և ընդհանրապես՝ համաճարակից ի վեր, քանի՛ բացասական թեստ է ստացվել։ Դժվար չէ մի քանի օրվա ցուցանիշները համեմատելով՝ ստանալ կարևոր մի թիվ՝ օրական արված թեստերի քանակը։

Այսպես. 

5. 04. 2020    Հերքվել է 367, hաստատվել է 52. Ընդհանուր արվել է 419 թեստ:

4.04.2020      Հերքվել է 219, hաստատվել է 34. Ընդհանուր արվել է 253 թեստ

03.04.2020   Հերքվել է 318, hաստատվել է 73, Ընդհանուր արվել է 391 թեստ

2.02.2020 Հերքվել է 236,  հաստատվել է 92, Ընդհանուր արվել է 328 թեստ

1.02.2020  Հերքվել  է 171, հաստատվել է 39. Ընդհանուր արվել է 210 թեստ

31.03.2020 Հերքվել է 317, հաստատվել է 50. Ընդհանուր արվել է 367 թեստ

30.03.2020  Հերքվել է 162, հաստատվել է 58. Ընդհանուր արվել է 220 թեստ

 
Սրանք վերջին օրերի թեստերի քանակն ու արդյունքներն են։ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ։ Մենք չենք կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ ուժեղացնել, թե մեղմել սահմանափակումները, գտնել առողջապահության և տնտեսության կոլապսի միջև ինչ-որ բանական բալանս։ Մենք չենք կարող փաստարկված կանխատեսումներ անել, ռիսկեր հաշվել։

Դրանք շատ փոքր թվով թեստեր են, որոնց մի մասը, ի դեպ, անց է կացվում մեկուսացվածների շրջանում, որպես կրկնակի թեստ՝ լավացողների շրջանում։ Բայց մենք բաց ենք թողնում ընդհանուր պոպուլյացիան և իրական պատկերը չունենք առանց սիմպտոմ կամ շատ թեթև ընթացքով հիվանդների քանակի մասին, ովքեր վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն են։

Համեմատության համար. Ադրբեջանում ապրիլի 4-ի պաշտոնական տեղեկատվությամբ մեկ օրում արվել է  3800 թեստ։  Իսկ համաճարակից ի վեր՝ մոտ 42 000:

Ստացվում է, որ Ադրբեջանում մեկ օրում արվում է ավելի շատ թեստ, քան Հայաստանում ողջ համաճարակի ընթացքում։ Սա աբսուրդ է։

Նույնիսկ, եթե համարենք, որ ադրբեջական տվյալներն ուռճացված են, միևնույն է, աշխարհում տենդենցը գնում է  հնարավորինս մեծ քանակի թեստավորման ուղղությամբ։ Մեծ թվով թեստավորումը չափազաց կարևոր է համաճարակի դեմ պայքարի համար։ Այս ամիսների ընթացքում նման եզրակացության է եկել աշխարհը։

Մեզ մոտ թվերը ոչ թե փոքր են, այլ թերևս կարելի է խոսել թեստավորման համակարգի տապալման մասին։ 200-300 թեստը Հայաստանի համար՝ համաճարակի այս փուլում, անլուրջ է։ Այն իրական տեղեկատվություն չի պարունակում։ Ինչու և ով է տապալել այդ գործը, այս պահի քննարկելու թեմա չէ։ Ժամանակը չէ, դա հետո։ Իսկ հիմա օր առաջ ցանկացած ճանապարհով պետք է թեստեր բերել և կտրուկ մեծացնել ծավալները։ Աշխարհը արդեն գնում է նոր սերնդի թեստերի կիրառման փուլին, մենք դեռ բավարարվում ենք մեր թվերով։ Վերահսկման նոր օրենքները, տեղաշարժման սահմանափակումները, հայ IT-ի մասնագետների նոր հավելվածները. այդ ամենը լավ է, բայց թեստավորման համակարգը տապալելու դեպքում՝ երկրորդական։

Կարդացեք նաեվ

Սարսափելի դժբախտություն Քիմի կյանքում. Ողջ հայությունը ցնցվեց

Irina Abovyan

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում․ Սուրենյանը դիմել է գյուղատնտեսներին

Irina Abovyan

Կորոնավիրուս ունեցող 4 պացիենտ է մահացել․ Առողջապահության նախարարություն

Irina Abovyan

Մայոր Դավիթ Սարգսյանը իր անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում՝ 200 թշնամու զինվորի

Irina Abovyan

Գերմանիայում 101-ամյա տատիկը փախել է կարանտինից՝ հանուն դստեր ծննդյան տարեդարձի. DW

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կավասակի սինդրոմի բուժման դեղամիջոցը Հայաստանում վերջացել է. ծնողներն ահազանգում են

Irina Abovyan