Հասարակություն

Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։

Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։ Ցավակցում ենք Օրդյաններին և կորոնավիրուսից մահացած մեր բոլոր մյուս հայրենակիցների հարազատներին, հույսով, որ իրավիճակն արագ կկարգավորվի, և բոլոր հիվանդները կառողջանան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։

Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Մարտի 23-ին Հասրաթյանին հիվանդանոց էին տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տարել էին քաղաքային N68 հիվանդանոց, իսկ մարտի 27–ին՝ Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր։

Կարդացեք նաեվ

Հայհոյանք է հնչել. Գողական աշխարհում հանգիստ չէ

Irina Abovyan

Բժիշկը ասել էր, որ տղային փրկել չեն կարող, սակայն հայրը թույլ չտվեց անջատել ապարատը. Ահա, թե ինչ հրաշք տեղի ունեցավ հետո

Irina Abovyan

Մի խումբ անձինք դանակով եւ մահակներով զինված մտել են ժամանցի վայր եւ ծեծել մի երիտասարդի

Irina Abovyan

Շոկային ինֆորմացիա. Ապրիլյանից երկու գերի զինվոր ունենք ադրբեջանում, որոնց իրենց հարազատները չիմանալով հողին են հանձնել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

ՊՆ և ՊԲ զորամասերից Երևան բերված զորքերի համար դուրս են գրվել քնապարկեր, ներքնակներ և ծալովի մահճակալներ. Մարտի 1-ի գործով վկա

Gevorg Kazaryan

Հայտնի գիտնականը կիսվել է ՀՐԱՇԱԼԻ լուրով. Հայտնի է՝ երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը

Irina Abovyan