Հասարակություն

Արարատի մարզում երիտասարդ կին է ականի վրա պայթել. նա բանջար հավաքելու էր գնացել

Արարատի մարզի Պարույր Սեւակ հայանքի տարածքում ապրիլի 5-ին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:

«Դեպքը ապրիլի 5-ին է տեղի ունեցել, նա բանջար հավաքելու է գնացել կիսուրի հետ, նրչանց հետ եւս 3 կանայք են եղել: Բարեբախտաբար նրանք վնասվածքներ չեն ստացել: Կնոջը տեղափոխել են «Աստղիկ» հիվանդանոց, ամենայն հավանականությամբ, ոտքը կանդամահատեն»,- ասաց գյուղապետը` նշելով, որ 33-ամյա կինը 3 անչափահաս երեխաներ ունի:

Նա հավելեց, որ շատ մեծ դժվարությամբ են կնոջը հանել, քանի որ ականապատ տարածք է եղել եւ արգելված է եղել քաղաքացների մուտքը:

Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ նման հաղորդում ստացել են. «Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:

Կարդացեք նաեվ

Նումերոլոգիա. Ի՞նչ է նշանակում ձեր տան կամ բնակարանի համարը

Irina Abovyan

Տղամարդկանց 4 գլխավոր հետաքրքրություններ, որոնց չնչին մասն է կապված կանանց հետ

Irina Abovyan

Ամենաճգնաժամային վիճակում առողջապահության ոլորտն է․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Հերքում. Կապանի ԲԿ-ում 22 վիրավոր զինծառայողների տարածված ցուցակը կեղծ է

Irina Abovyan

Արագ ուտեստ՝ ձկան սիրահարների համար

Irina Abovyan

Ընտրեք կատուն որը ձեզ ամենից շատ դուր եկավ և պարզեք թե ինչպիսի առաջնորդ եք

Irina Abovyan