Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան բանկը ահազանգից հետո թոշակառու կնոջ խնդրին հրատապ լուծում է տվել

«Առաջին լրատվական»-ը մի քանի օր առաջ ահազանգ էր ստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թոշակառու բնակիչներից մեկից, որ ՎՏԲ-Հայաստան բանկի Ազատության 24/7 հասցեում գտնվող բանկոմատից ապրիլի 2-ին փորձել է թոշակը կանխիկացնել, սակայն բանկոմատը առգրավել է և՛ քարտը, և՛ գումարը։

Թոշակառու կինն արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, դիմել է բանկ ու ներկայացրել խնդիրը։ Բանկում կնոջը տեղում վերադարձրել են քարտը, սակայն գումարը՝ ոչ, նշելով, որ ընթացակարգի համաձայն՝ 10-օրյա ժամկետում են նմանատիպ հարցերը լուծվում։

Թոշակառու կինը դժգոհել է, քանի որ մեկ ամիս սպասել է թոշակի օրվան, ու այս ծայրահեղ վատ վիճակում, երբ մի կողմից էլ տանից դուրս գալն է սահմանափակված, ինքը պետք է 10 օր ևս սպասի, մինչև գումարը ստանա։

Մեր ահազանգ-հրապարակումից հետո ՎՏԲ-Հայաստան բանկից ստացանք պարզաբանում, որում նշված է, որ թոշակառու կնոջ խնդրին հրատապ լուծում է տրվել։

Խնդրի վերաբերյալ բանկի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդը 02.04.2020 թ. ժամը 19:59-ին փորձել է կանխիկացում անել Ազատության 20 հասցեում գտնվող ՎՏԲ-Հայաստան բանկի Արաբկիր մասնաճյուղի բանկոմատից, սակայն բանկոմատը գումարը և քարտը առգրավել է և չի տրամադրել հաճախորդին:

Հաճախորդը 03.04.2020-ին մոտեցել է բանկի Արաբկիրի մասնաճյուղ՝ առգրավված քարտը և գումարը ստանալու նպատակով (նույն օրը չի դիմել, քանի որ մասնաճյուղն արդեն փակ էր): Բանկում գործող կարգի համաձայն՝ քարտը տեղում վերադարձվել է հաճախորդին մասնաճյուղի մասնագետների կողմից, իսկ գումարի վերադարձի համար հաճախորդից վերցրել են գործարքի բողոքարկման դիմում, որը նույն օրվա ընթացքում ուղարկվել է համապատասխան բաժին՝ կատարման:

Ընդ որում, հաշվի առնելով այն փաստը, որ հաճախորդը թոշակառու է և գումարն իրեն շտապ է անհրաժեշտ, բանկը նախաձեռնել է համապատասխան քայլեր՝ դիմումի ուսումնասիրությունն արտահերթ իրականացնելու համար, քանի որ, գործող կարգի համաձայն, բողոքարկման դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 10 օր:

Արդյունքում գումարը հետ է վերադարձվել հաճախորդի հաշվին 04.04.2020 թ.՝ շաբաթ օրը, ժամը 14:02-ին: Հաճախորդը տեղեկացված է և այս պահին որևէ դժգոհություն չունի»:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

3 մթերք, որոնք իջեցնում են իմունիտետը և հավանական դարձնում վիրուսների ներթափանցումը օրգանիզմ

Irina Abovyan

Եթե վարակակիրների թիվն ավելացավ, որը կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու, և դա շատ լուրջ խնդիր կառաջացնի. Վահե Տեր-Մինասյան

Irina Abovyan

Գիշերը խմում ենք, իսկ առավոտյան զգում ենք, որ քաշը թեթևացել է, այս հրաշք միջոցի օգնությամբ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք նույնպես ունենք զոհեր. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Եթե գարեջրից հետո ձեր դեմքը կարմրում է, դադարեք խմել այն

Irina Abovyan

Համեղ ու շատ հեշտ պատրաստվող աղցան

Irina Abovyan