Ժամանց

Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման հետ պետք չէ մեծ հույսեր կապել․ գալու է ժամանակ՝ հասարակությունը համակերպված ապրելու է COVID 19-ի հետ

«Կորոնավիրուսը վարակելու տեսանկյունից շատ ավելի թույլ  վիրուս է, քան, օրինակ, ժանտախտն ու բնական ծաղիկը, որոնք նախկինում եղել են ու այնպիսի  տարածում են գտել, այնպիսի արհավիրք են եղել մարդկության համար, որ միլիոնավոր կյանքեր են խլել, աշխարհում աղետ են  ստեղծել ու միայն դրանց դեմ պատվաստանյութի հայտնաբերումից հետո են իսպառ վերացել երկրագնդի երեսից, մինչդեռ իր վտանգավորության աստիճանով կորոնավիրուսը վերոնշյալ համաճարակների հետ  համեմատության եզր անգամ չունի, այսինքն՝ իր տարածման և ունեցած բացասական հետևանքներով՝ կորոնավիրուսը, միանշանակ, ավելի թույլ վարակ է։

Ես կուզենայի մեր համաքաղաքացիներին հորդորել, որպեսզի նրանք խուճապի չմատնվեն, սթրեսի չենթարկվեն սրա պատճառով, որովհետև այդ դեպքերում մարդու իմունային համակարգը շատ է թուլանում և այդ ժամանակ  օրգանիզմը չի կարողանում  բավարար ձևով պայքարել այդ վիրուսի դեմ, այդ վիճակը խանգարում  է օրագանիզմի դիմադրողականությանը, ուստի, իսկապես, պետք չէ խուճապահար լինել, այլ հակառակը՝ անընդհատ հետևել հիգիենայի կանոններին, հետևել  դիմացիններից սոցիալական հեռավորություն պահելու հույժ կարևոր ու անհրաժեշտ քայլին, ընդ որում ոչ միայն կորոնավիրուսի  համաճարակի ժամանակ, այլև դրա հաղթահարումից հետո էլ,  ինչպես նաև հետևել առողջապահության մասնագետների հորդորներին, որովհետև ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք հիմա մեր կառավարությունը ձեռնարկում է՝ դրանք իրենց կաբինետներում նստած ու մոգոնված քայլեր չեն, այլ աշխարհում ընդունված, միջազգային առողջապահական կառույցների կողմից նախորդ համաճարակների դեմ պայքարի փորձի վրա հիմնված անհրաժեշտ միջոցներ են։ Պետք չէ ընկնել դավադրությունների տեսության ետևից ու այստեղ քաղաքական  ինչ-ինչ ենթատեքստեր փնտրել, որովհետև  համաճարակը քաղաքականացնելն  աբսուրդի ժանրից է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  շեշտեց  առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանը՝ խոսելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված թե´ աշխարհում, թե´  Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։

Մասնագետի խոսքերով՝ Հայաստանում բոլոր քաղաքացիներին թեստավորելու վերաբերյալ հնչող կարծիքներն ու առաջարկները, առավել ևս այն դեպքում, երբ  որոշ մարդկանց մոտ վիրուսն ասիմպտոմ է լինում (ախտանշաններ չի ունենում)՝ ապարդյուն է և ոչ այնքան էֆեկտիվ, քանի որ նրա կարծիքով՝ նման պարագայում ստիպված ենք լինելու ամենօրյա ռեժիմով այդ թեստավորումն իրականացնել։

«Այս վիրուսն իր բնականոն ընթացքն է ունենալու, ինչպես օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ցանկացած այլ վարակ, և պատկերավոր ասած՝ այն պետք է շրջի մեր երկրում ու հիվանդացնի մարդկանց և դրանից պետք չի սարսափել, պետք է ուղղակի պատրաստ լինել ընդունելու այդ հարվածն ու տկարություն զգալու ժամանակ՝ անմիջապես դիմել բուժօգնություն ստանալու համար»,- ընդգծեց Արարատ Մկրտչյանն ու միևնույն ժամանակ նկատեց, որ առաջիկայում գալու է այնպիսի ժամանակ, որ հասարակությունն այլևս «համակերպված ձևով ապրելու  է COVID 19-ի  հետ այնպես, ինչպես բազմաթիվ այլ հիվանդությունների կամ վիրուսների հետ է ապրում, և պետք չէ այդքան մեծ հույսեր կապել  դրա պատվաստանյութի ստեղծման հետ»։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հոգեբանական թեստ․ Կարմիր գույնի միջոցով բացահայտեք ձեր անձը

Irina Abovyan

Մարտի 21-ի աստղագուշակ․ Հաճելի անակնկալներ են սպասվում կույսերին․․․

Irina Abovyan

Աչքի թեստը կպատմի ձեզ նոր բան Ըստ Ձեզ որն է զայրացած մարդու աչքը

Irina Abovyan

Կուզիեք ունենալ էս մարդու նյարդերից

Irina Abovyan

Հոգեբանական թեստ, որը կօգնի պարզել, թե ինչքանով է կինը գրավիչ տղամարդու համար

Irina Abovyan

Ընտրեք դռներից մեկը և իմացեք, թե որտեղ է Ձեզ երջանկություն սպասվում

Irina Abovyan