Հասարակություն

Կոմիտասի «Սիթիի» աշխատանքը պարետի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է

Հիմնվելով ապրիլի 2-ին և 4-ին իրականացված  մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է վեց ժամով սահմանափակել չորս սուպերմարկետների աշխատանքը։ Պարետի՝ ապրիլի 5–ի որոշման մեջ ասվում է. 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N298 որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի  NՑ/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 2-ի N747-Ա, 2020 թվականի ապրիլի 3-ի N758-Ա, N788-Ա հրամանների վրա 2020 թվականի ապրիլի 2-ին և 4-ին իրականացված  մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝  

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատակնող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1. «ՆՈՒՆՈՒՇ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2,

2. «ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹԵՎԱՆՅԱՆ» ԱՁ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2,

3. «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Արշակունյաց 52,

4. «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Կոմիտասի 60/2։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 

3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Կարդացեք նաեվ

Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Irina Abovyan

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը

Irina Abovyan

Եթե էդքան հիվանդ չի լինում, էդ ու՞մ են էդքան թեսթավորում առանց ցուցումների․ Հայկ Մանասյանի գրառումը

Irina Abovyan

Ազшտվեք հազից և հեռացրեք խորխը թոքերից մեկ գիշերվա ընթացքում

Irina Abovyan

Հորոսկոպի 1 նշան, ով կկարողանա ամեն բան նորից սկսել

Irina Abovyan

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գայլերը հոշոտել են 122 ոչխար ու գառ, 30-ից ավելիին էլ վնասել են. ընտանիքի հույսը կառավարությունն ու մարզպետն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan