Քաղաքականություն

ԱՄՆ-ին մեղադրել են Գերմանիայի համար նախատեսված 200 հազար դիմակների անօրինական յուրացման մեջ․Tagesspiegel

Գերմանիան կմնա առանց 200 հազար ռեսպիրատոր դիմակների, որոնք պատվիրվել էին Չինաստանում գերմանական ոստիկանության համար, այն պատճառով, որ դրանք բռնագրավվել են Բանգկոկում և ուղարկվել են ԱՄՆ։ Այս մասին գրում է Tagesspigel թերթը՝ հղում անելով Բեռլինի Սենատի ներքին հարցերով ներկայացուցիչ Անդրեաս Հայզելին։

Նա պնդում է, որ դիմակների խմբաքանակը բռնագրավել է Միացյալ Նահանգները։ «Մենք դա ժամանակակից ծովահենության ակտ ենք համարում»,- ասել է սենատորը։

Հայզելը հայտարարել է, որ տրանսատլանյան գործընկերները կորոնավիրուսի համավարակի ժամանակ չպետք է թույլ տան, որ գործի դրվեն «Վայրի Արևմուտքի մեթոդները»։ Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը հետևել միջազգային օրենքներին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին՝ համերաշխ լինել մյուսների հետ։

Պարբերականի տվյալներով, Բեռլինում պատվիրված դիմակները պատրաստված են եղել Չինաստանում՝ ամերիկյան ընկերության գործարանում։ Ապրանքները պետք է Բանգկոկից Գերմանիա հասցվեին օդային ճանապարհով։ Սակայն դրանք, ըստ տեղեկությունների, բռնագրավվել և Բանգկոկից ԱՄՆ են ուղարկվել։

Սպիտակ տունը հերքում է ռեսպիրատոր դիմակների անօրինական բռնագրավման հետ իր կապը։

Կարդացեք նաեվ

Կառավարությունը պետք է հրաժարական տա, դրա մեջ ես արտառոց բան չեմ տեսնում.ՀՀ նախագահ

Irina Abovyan

Թողեք հեծանիվ քշեմ, այ ձեր ցավը տանեմ, հեռախոսս պայթացրեցիք․լավ ջան? Մարուքյանը՝ լրագրողներին

Irina Abovyan

Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել

Irina Abovyan

ՈՒՇԱԳՐԱՎ. Ներքաղաքական զարգացումներ…

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը շտապ մտավ ուղիղ եթեր.Ինչ փոփոխություններ են սպասվում.

Irina Abovyan

Շտապ։ Մարուքյանի և Քոչարյանի գաղտնի խոսակցությունը։ Էդմոնը կլինի վարչապետ՝ Քոչարյանի ձեռքի տակ

Irina Abovyan