Քաղաքականություն

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը. Խոսրով Հարությունյան

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարությունը հաստատեց համաճարակի բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող և անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար:

Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է մոտավորապես 35000 դրամ, ապա վերը նշված չափաքանակի սահմանումը ակնհայտ անտրամաբանական է:

Իսկ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վարձատրության կրկնապատկման և, նախարարից ու պատգամավորից մինչև մարզպետ և քաղաքապետ, աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է:

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը և հատուկ կարգադրությամբ վերջ դնել պարգևավճարների արատավոր պրակտիկային:

Ավելին, հատուկ դրության և կարանտինի պայմաններում նշված պաշտոնյաները պետք է կամավոր հրաժարվեն օրենքով իրենց հասնող աշխատավարձի 1/3-ից հօգուտ համավարակի դեմ պայքարի միասնական ֆոնդին:

Դա է պահանջում բարոյականությունն ու քաղաքական ողջամտությունը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ալիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․ մեզ անհրաժեշտ է հզոր բանակ․ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Աստված հայերին պահեց, որովհետև մենք գործ ունենք անելու ամբողջ աշխարհի համար․ Վազգեն Գևորգյան

Irina Abovyan

Հայտնի է, թէ երբ կընդունվի Արցախի անկախությունը. Երիտասարդի սենսացիոն հայտարարությունը

Irina Abovyan

Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ. Լալա Մնացականյան

Irina Abovyan

Թշնամիները «կայֆի» մեջ են, իսկ Քոչարյանը թույն ու թարախ է տարածում․․․ Լևոն Շիրինյան

Irina Abovyan

Լարված իրավիճակ ընտրատեղամասում,փոխադարձ վիրավորանքներ

Irina Abovyan