Խոհանոց

Համեղ և նրբահամ տորթ, որի պատրաստման համար կծախսեք ընդհամենը 10 րոպե

Ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են սիրում տորթեր պատրաստել, քանի որ դրա համար պետք է շատ ժամանակ և ջանք ծախսել: Իսկ եթե Ձեզ ասենք, որ կարող եք պատրաստել տորթ միկրոալիքային վառարանում ընդամենը 10-15 րոպեում: Համոզվելու համար նախ պետք է փորձել:

Դիտեք նաև՝

Արագ տորթ կարելի է պատրաստել, եթե հյուրերն արդեն դռան շեմին են, իսկ Դուք մոռացել եք քաղցրավենիքի մասին: Կամ եթե ծանր օրից հետո ցանկանում եք քաղցր հյուրասիրությամբ բավականություն պատճառել ինքներդ Ձեզ և մտերիմներին: Եվ ինչպես կզարմանան Ձեր ընտանիքի անդամները, երբ Դուք 10 րոպեում պատրաստեք տորթ հանգստյան շաբաթ օրն առավոտյան թեյի համար: Գրե՛ք բաղադրատոմսը.

Բաղադրությունը

  • Ձու՝ 2 հատ,
  • Ցորենի ալյուր՝ 5 ճ. գ,
  • Կակաոյի փոշի՝ 1 ճ. գ,
  • Աղ՝ 1 պտղունց,
  • Կաթ՝ 6 ճ. գ,
  • Արևածաղկի ձեթ՝ 2 ճ. գ,
  • Շաքարավազ՝ 260 գ,
  • Սոդա՝ 0.5 թ. գ,
  • Քացախ՝ 1 թ. գ,
  • Ջուր՝ 150 մլ,
  • Թթվասեր՝ 350 մլ.,
  • Նուշ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը

1․Հարել ձվերը, նրանց վրա ավելացնել 150 գ շաքարավազ, մեկ պտղունց աղ և կաթ, խառնել: Ձվերը հարել շաքարավազով
2.Մաղել ալյուրը և կակաոն, լավ խառնել
3.Հանգցնել սոդան քացախով, լցնել այլ բաղադրիչների հետ նաև բուսական յուղը և խառնել:
4.Լցնել ձևամանի մեջ և դնել միկրոալիքային վառարանում բարձր ջերմաստիճանում մոտ 3-5 րոպե: 10 րոպե եփելուց հետո տորթը թողնել միկրոալիքային վառարանում
5.Կրեմ պատրաստելու համար անհրաժեշտ է թթվասերը հարել 60 գ շաքարավազի հետ

Միկրոալիքային վառարանում պատրաստվող տորթի կրեմի համար կարող եք օգտագործել կաթնաշոռ, մասկարպոնե (պանիր), մածուն կամ ինչ-որ բան Ձեր ճաշակով: Կրեմում շաքարավազը հեշտությամբ փոխարինվում է շաքարի փոշուն: Իսկ Դուք, իհա՛րկե, կարող եք զարդարել տորթը շատ հետաքրքիր: Փորձեք օգտագործել տարբեր ընկույզներ, հատապտուղներ, մրգերի կտորներ, շոկոլադ և այլն:

Կարդացեք նաեվ

Հրաշք տորթ ԹԱՎԱՅԻ ՄԵՋ 30 րոպեում😳|ԱՌԱՆՑ ԳՐՏՆԱԿԵԼՈՒ,նուրբ ու բերանում հալվող!

Irina Abovyan

Կոտլետներ կարտոֆիլով և կաղամբով՝ նոր մատչելի բաղադրատոմս

Irina Abovyan

Լցոնած Ձուկ

Irina Abovyan

Թխվածք Ոզնի քնքուշ նուրբ բերանում հալվող մանկությունից եկած

Irina Abovyan

Դեղձի մուրաբա, շերտերով կտրատած կլեպով դեղձի մուրաբայի բաղադրատոմս

Irina Abovyan

Գետնանուշով թխվածքաբլիթներ՝ սիրելիների համար

Irina Abovyan