Հասարակություն

Կոտայքի մարզում 24-ամյա քաղաքացի է հոսանքահարվել էլեկտրական սյան վրա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան վրա աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է:

Փրկարարները Վալերի Բ.-ին իջեցրել են էլեկտրական սյան վրայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Կարդացեք նաեվ

Յոթ պատճառ, որոնք կստիպեն կանանց լքել ձեզ

Irina Abovyan

Փրկված զինծառայողներից Արմանի ծնողները խուլ ու համր են

Irina Abovyan

Երկու հոգու պատճառով ողջ ինքնաթիռի ուղևորներն են վարակվել․ Արսեն Ղազարյան

Irina Abovyan

Հայկ Մարությանը պարգևատրել է 3 ընկերությունների և Սամվել Մկրտչյանին

Irina Abovyan

Ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

Irina Abovyan

Սպորտային հայտնի ապրանքանիշը ճանաչվել է աշխարհում ամենաթանկը

Irina Abovyan