Առողջություն

7 նշան, որոնք վկայում են երիկամների հիվանդ լինելու մասին

Երիկամների աշխատանքը չափազանց կարևոր է մարդու առողջության համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ, ինչպես մյուս օրգանները, դրանք ենթարկվում են վարակների և հիվանդությունների ազդեցությանը։ Խնդիրն այն է, որ որոշ դեպքերոմ հիվանդությունները սկբնական շրջանում նշաններով չեն ուղեկցվում, ինչի հետևանքով դժվար է դրանք ժամանակին ախտորոշելը։ Սակայն գոյություն ունեն որոշակի նշաններ, որոնք կօգնեն ձեզ ժամանակին «ահազանգ հնչեցնել»։

Դիտեք նաև՝

Քրոնիկական հոգնածություն։ Քրոնիկական հոգնածությունն արդյունք է այն բանի, որ արյունը թթվածինը վատ է հասցնում բջիջներին։ Պատճառներից մեկը կարող է երիկամների հետ կապված խնդիրը լինել։

Մաշկի քոր։ Երիկամների միջոցով արյունից մեծ քանակով տոքսիններ են դուրս գալիս։ Եթե երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ նյութերը կուտակվում են օրգանիզմում, և սկսում եք քոր զգալ։

Այտուցներ։ Հեղուկների կուտակումն օրգանիզմում և այտուցները երիկամների հիվանդության գլխավոր պատճառներից են։ Չնայած այտուցների առաջացումը կարող է տարբեր գործոնների ազդեցության հետևանք լինել, երիկամային անբավարարությունը հիմնական պատճառներից մեկն է։ Երիկամները կարգավորում են օրգանիզմում արյան և նատրիումի մակարդակը, իսկ դրանց վատ աշխատանքը թույլ չի տալիս հավասարակշռել այս ցուցանիշները։

Երիկամներ և անեմիա։ Անեմիայի առկայությունը նշանակում է, որ երիկամների հիվանդությունը բավական խորն է։

Մեջքի ցավ։ Այս նշանը ևս կարող է երիկամների հիվանդության ազդանշան լինել։ Չնայած սա շատ տարածված նշան չէ, այն կարող է երիկամներում քարի առկայության հետևանք լինել։ Այս դեպքում ցավը սովորաբար ինտենսիվ է և ուղեկցվում է այլ նշաններով, ինչպես՝ դժվարացած միզարձակումը։ Կարևոր է այս վիճակը տարբերել մկանների ցավերից։

Մեզի գույնի փոփոխություն։ Եթե երիկամները նորմալ չեն կատարում իրենց աշխատանքը, հնարավոր են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

  • գիշերվա կեսին ցանկանում եք զուգարան գնալ
  • տհաճ հոտ և մուգ գույն
  • միզարձակումը զսպելու անկարողություն
  • մեզի մեջ արյան առկայություն։

Տհաճ հոտ բերանից։ Բերանում տհաճ հոտը կարող է հայտնվել արյան մեջ տոքսինների հավաքվելու արդյունքում, ինչը հետևանք է երիկամային անբավարարության։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Նիհարեցնող դետոքս ըմպելիք՝ խնձորով և դարչինով

Irina Abovyan

Մեղրի Օգտագործման 15 Անհավանական Եղանակ, Որոնց Մասին Քչերն Են Տեղյակ

Irina Abovyan

Հազար ( Մառոլ ) շատ տարածված սնունդ, որի հատկությունների և հակացուցումների մասին շատերը չգիտեն

Irina Abovyan

Մաքրեք օրգանիզմը տան պայմաններում

Irina Abovyan

Մեջքիս ցավը մեկընդմիշտ վերացավ, հենց փորձեցի ՍԱ․ խորհուրդ եմ տալիս բոլորին

Irina Abovyan

Բոլորի կողմից սիրված այս կանաչին օրգանզիզմից դուրս կբերի մինչև 80% վնասակար կուտակումները և ծանր մետաղները

Irina Abovyan