Հասարակություն

Ահա, թե ինչու է վտանգավոր եփելուց առաջ միսը լվանալը. մի քանի խորհուրդ մասնագետից

«Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է: Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով:

Թարմ, երբ մկանների խորքում ոչ պակաս 35օ C ջերմաստիճան է, պաղեցված, երբ մկանների խորքում ոչ պակաս 12օ C ջերմաստիճան է և սառեցված, երբ մկանների խորքում 0–ից – 4օ C է: Դրանից բացի կա նաև սառնարանային պայմաններում պահվող մսամթերք, երբ մկանների խորքում – 8օ C–ից ցածր ջերմություն է: Պահպանման ջերմաստիճանային պայմաններից ելնելով՝ մսի պիտանելիության ժամկետները չեն կարող նույնը լինել: Եվ եթե, օրինակ, թարմ մսի պիտանելիության ժամկետը 24 ժամ է, ապա խորը սառեցվածինը կարող է ամիսներ լինել:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում միս արտադրողը կենդանուն սպանդի ենթարկելուց հետո պետք է դրա նպատակային օգտագործման մասին տեղեկացնի: Եվ, ի սկզբանե, պարտավոր է դրան համապատասխան եղանակով առանց ջերմային ռեժիմի խախտման այն իրացնել:

Տնային պայմաններում սառցախցիկում պահվող միսը կարելի է ավելի երկար պահել: Եթե խոսքը սառեցված կամ թարմ մսից պատրաստած սննդի որակին է վերաբերում, ապա ինչ խոսք, այդ երկու տարբեր ջերմային ռեժիմների պայմաններում պահված մսից պատրաստված սննդամթերքների միջև տարբերություն կա: Խնդիրն այն է, որ սառեցված միսը հալեցնելու ընթացքում սառույցի հետ դուրս է գալիս նաև արնաջուր, ինչը մի շարք կարևոր և օգտակար նյութեր է պարունակում:В наличии передвижные рампы! Звони!estakadas.ruПерейтиЯндекс.Директ

Սառեցված և թարմ մսերն իրարից տարբերելու համար Դ. Պիպոյանը խորհուրդ է տալիս այն ստուգել թարմության փոսիկ առաջացնելու միջոցով: Եթե փոսիկն արագ վերանում է, ապա դա նշանակում է, որ միսը սառեցված չի եղել:

«Բնական է, որ թարմ միսն իր օգտակարությամբ չի կարող համեմատվել սառեցված մսի հետ: Ինչ վերաբերում է, թե միսը եփելուց առաջ պե՞տք է լվանալ, թե՝ ոչ, ասեմ, որ միսը չի կարելի լվանալ, հատկապես՝ սառնարան դնելուց առաջ: Միսը համարվում է չլվացվող մթերք:

Իրականում ինչ ձևով, որ միսը ձեռք է բերվել, նույն ձևով էլ պետք է տեղակայել սառցախցիկի մեջ: Օգտագործելուց առաջ սառցախցիկից հետո պետք է տեղափոխել սառնարանային ռեժիմ, որոշ ժամանակից հետո նոր պետք է այն դուրս բերել սառնարանից և օգտագործել: Միսը եփելուց առաջ պետք չէ հոսող ջրով լվանալ: Կարելի է նաև առաջին անգամ ջուրը եռալուց հետո մսաջուրը թափել, նոր ջուր լցնել ու շարունակել եփելու պրոցեսը»,– ասաց Դ. Պիպոյանը:

Ջուրը եռալուց հետո թափելու ժամանակ մսի մեջ առկա վնասակար նյութերը հեռացվում են և թունավոր նյութերի կոնցենտրացիան թեև չի զրոյացվում, սակայն էականորեն նվազեցվում է: Ինչ վերաբերում է հավի մսին, ապա եփելուց առաջ այն նույնպես չի կարելի լվանալ:

«Հավի արտաքին մակերևույթի վրա կարող են սալմոնելա խմբի միկրոօրգանիզմներ լինել: Եվ երբ ծորակի տակ, հոսող ջրով հավը լվանում ենք, ապա արտաքին շերտի սալմոնելաներն աղտոտում են խոհանոցի մակերեսները՝ լվացարանը, խոհանոցային տախտակները և այլ հատվածներ: Հետագայում, երբ, օրինակ, նույն խոհանոցային տախտակներն օգտագործվում են ջերմամշակման չենթարկվող սննդամթերք կտրատելու համար, այդ դեպքում կարող են սամոնելայի միկրոօրգանիզմները աղցանի միջոցով ներթափանցել մարդու օրգանիզմ: Ուստի հավը ջերմային մշակման ենթարկելուց առաջ նույնպես պետք չէ լվանալ»,– ասաց Դ. Պիպոյանը:

Կարդացեք նաեվ

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊԲ-ն հակառակորդին զրկում է նախաձեռնողականությունից

Irina Abovyan

Փաշինյանի որդին և դուստրը նոր տեսանյութ են հրապարակել

Irina Abovyan

36 ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Irina Abovyan

Այ սա Հաջիևն ու Ալիևը թող տեսնեն․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Դավիթ Տոնոյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին

Irina Abovyan

Մահվան 10 նոր դեպք․ քանի տարեկան էին այսօր մահացած պացիենտները

Irina Abovyan