Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 60 հազարը

Ըստ պաշտոնական աղբյուրների տվյալներով AFP-ի կազմած գնահատականների՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ամբողջ աշխարհում զոհվել է ավելի քան 60,000 մարդ, որից գրեթե երեք քառորդը՝ Եվրոպայում:

Գրանցվել է ընդհանուր առմամբ 60,457 մահվան դեպք, այդ թվում ՝ Եվրոպայում՝ 44,132-ը։ Մայրցամաքը ամենաշատն է տուժել վիրուսից: Պաշտոնական գնահատականները, հավանաբար, արտացոլում են դեպքերի փաստացի քանակի միայն մի մասը, նշում է գործակալությունը:

Ըստ հիվանդության տարածման.

Եվրոպա – 610,9 հզ

ԱՄՆ և Կանադա – 290,2 հզ

Ասիա – 115,8 հզ

Ըստ մահացությունների թվի.

Իտալիա – 14,7 հզ

Իսպանիա – 11,7 հզ

ԱՄՆ – 7,2 հզ

Ֆրանսիա – 6,5 հզ

Մեծ Բրիտանիա – 4,3 հզ

Հինգշաբթի, պատմության մեջ առաջին անգամ վիրտուալ G20 գագաթնաժողով անցկացվեց: Այն նվիրված էր կորոնավիրուսին և դրա հետևանքներին: «Մեր փոխկապակցված աշխարհում մենք ուժեղ ենք այնքան, որքան ուժեղ է մեր առողջապահական համակարգի ամենաթույլ օղակը»,- G20 երկրների ներկայացուցիչներին ուղղված նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում միավորվել՝ դիմակայելու վերահաս վտանգը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Լուրը, թե Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, սուտ է

Irina Abovyan

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Irina Abovyan

Աշխարհի ամենաջերմ զրույցը՝ հայր ու դուստր

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերությունից վերադարձած Հայկ Դանիելյանի պսակադրությունը

Irina Abovyan

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «խոպան» գնացած ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի

Irina Abovyan

Ատամի մածուկի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ատամների և լնդերի առողջության համար:Ահա ինչպիսի ատամի մածուկ է պետք օգտագործել

Irina Abovyan