Թվիթերում Արիանա Կաոիլիի մահվան ցավալի լուրը հուզիչ գրառմամբ հայտնելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այս անգամ ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում է սիրելի կնոջը նվիրված բանաստեղծություն հրապարակել: Նա ընտրել է Արսենի Տարկովսկու «Գիշերային անձրեւ» ստեղծագործությունը:

Արիանա Կաոիլին մահացել է մարտի 31-ին՝ ավտովթարից հետո շուրջ երկու շաբաթ կյանքի համար պայքարելուց հետո:
«Նա խելացի, աշխատասեր եւ կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց: Սիրում եմ քեզ: Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Լեւոն Արոնյանը՝ նշելով, որ խոսքեր չունի՝ արտահայտելու իր վիշտը: