Շոու-բիզնես

Դադարեցվում է «Երկուսով» սերիալի ցուցադրությունը

Վաղվանից դադարեցվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» սերիալի ցուցադրությունը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը:

«Դադարը պայմանավորված է նկարահանված նյութի սղությամբ: Մեկ շաբաթ է` անվտանգության նկատառումներով դադարեցվել են նկարահանումները, իսկ պատրաստի սերիաները ցուցադրվել են մինչ այս»,-նշել է Անին:

Նրա խոսքով՝ այս ընթացքում կշարունակեն գրել սցենարը, սակայն թե երբ կվերսկսեն նկարահանումները, առայժմ հստակ չէ.«Ամեն բան կախված է երկրում տիրող իրավիճակից: Հուսանք, որ շատ շուտով կվերադառնանք եթեր՝ ավելի հագեցած սերիաներով եւ նոր զարգացումներով»:

Սցենարիստը նշել է նաեւ, որ այս ընթացքում ստեղծագործական եւ դերասանական կազմից ոչ ոք առողջական խնդիրներ չի ունեցել.«Արդեն գիտեք, որ «Women’s Club»-ի անդամները, որոնցից երկուսը՝ Զիրոյանն ու Սոնա Մաթեւոսյանը, նկարահանվում են մեր սերիալում, վերադառնալով ամերիկյան եւ եվրոպական շրջագայությունից, մեկուսացել էին: Փառք Աստծո, նրանց հետ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չունեն»:

Կարդացեք նաեվ

Ով է Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի ռեժիսորն ու ինչ կապ ունի Սերգեյ Փարաջանովի հետ. 3 փաստ՝ տեսահոլովակի մասին. Մեդիամաքս

Irina Abovyan

Հղի Լիլուն ամուսնու՝ իր ծննդյան մատուցած անակնկալից սկսեց լաց լինել (լուսանկարներ)

Irina Abovyan

Իննա Խոջամիրյանը շատ պատահաբար հրապարակել է Տոմայի ու Պոնչի գրկախառնությունն ու համբույրը (տեսանյութ)

Irina Abovyan

Անահիտ Կիրակոսյանի սերենադը հյուրանոցի դիմաց կարանտինում գտնվող հոր համար (Տեսանյութ)

Irina Abovyan

«Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին». Նարեկ Բավեյան

Irina Abovyan

Իվետա Մուկուչյանը քրոջ հետ հմայիչ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan