Հասարակություն

Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը Թուրքիան յուրացրել է և որոշել է «պահել սեփական հիվանդների համար».

Երբ ինքնաթիռը բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում

Թուրքիան բռնկագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ:

Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մանրամասնում է tert.am-ը: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»:

Իսպանացի նախարարը պարզաբանել է, որ թուրքական կառավարությունն օրեր առաջ սանիտարական նշանակության ապրանքների արտահանման արգելքներ է սահմանել՝ «իրենց իսկ առողջապահության համակարգը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար»:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ սարքավորումներն արտադրվել են Թուրքիայի տարածքում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից:

Երբ ինքնաթիռը բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում:

Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարարն ու առողջապահության նախարար Սալվադոր Իլյան այս շաբաթ մի քանի անգամ փորձել են հարցը կարգավորել իրենց թուրք պաշտոնակիցների հետ, սակայն ապարդյուն:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Ղազանչեցոցում այսօր պսակադրված տղան «Հումորի լիգայից» Հովհաննես Հովսեփյանն է

Irina Abovyan

Առանց ձվի բիսկվիթ շատ համեղ է անպայման փորձեք

Irina Abovyan

«Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան (տեսանյութ)

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արհեստական խուճապ է. քաղաքացիները դոլար ու եվրո են գնում. «Ժողովուրդ»

Irina Abovyan

Համեղ տնական պաղպաղակ, համից չեք հագենա և այնքան հեշտ է պատրաստվում

Irina Abovyan

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների

Irina Abovyan