Առողջություն

Ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել կոշտուկներից

Steptohealth.ru-ն գրում է, որ կոշիկների և այլ գործոնների ազդեցության հետևանքով ոտքերին հաճախ են կոշտուկներ առաջանում։ Որոշ դեպքերում խնդիրը կարող է խորանալ և հանգեցնել վարակների առաջացման։ Առաջարկվող բնական միջոցը կօգնի արդյունավետորեն ազատվել այս տհաճ, հաճախ՝ նաև ցավոտ խնդրից։

Դիտեք նաև՝

Այն պատրաստվում է սոխից և խնձորի քացախից։ Երկու բաղադրիչներն էլ հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ փափկեցնում են մաշկը և լավացնում դրա վիճակը։ Դրանք օգնում են նաև մաշկը պաշտպանել սնկային և բակտերիալ վարակներից։

Սոխը մեծ քանակով հակօքսիդանտներ, ջուր, հակաբորբոքային նյութեր է պարունակում։ Արտաքին օգտագործման դեպքում այն փափկեցնում է մաշկը։ Սոխն օգնում է ճնշել միկրոօրգանիզմների ակտիվությունը, որոնք վարակի առաջացման պատճառ են դառնում։ Սոխը նաև վիտամին C, կալիում և մագնեզիում է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա։

Սպիտակ քացախը հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում հաջողությամբ օգտագործվում է՝ որպես մաքրող միջոց։ Դրանում պարունակվող օրգանական թթուները ոչնչացնում են պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Քացախն օգտագործվում է նաև մաշկային մի շարք խնդիրների առկայության դեպքում. այն օգնում է կարգավորել մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։

Ինչպես պատրաստել. բաղադրիչներ

  • 1 սոխ
  • կես բաժակ սպիտակ քացախ։

Պատրաստման եղանակը

  • Լավ լվացեք սոխը, մանր կտրատեք։
  • Լցրեք շշի մեջ, ավելացրեք քացախ և փակեք։
  • Դրեք մութ և սառը վայրում, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը

  • Բամբակը թրջեք ստացած միջոցով և քսեք կոշտուկներին։
  • Թողեք ոտքին 4-6 ժամ։
  • Խորհուրդ է տրվում ստացված միջոցը ոտքին թողնել ամբողջ գիշեր։
  • Կրկնեք այնքան, մինչև կոշտուկներն անհետանան։
  • Մի մոռացեք ամեն օր ոտքերին խոնավեցնող կրեմ քսել։

Կարդացեք նաեվ

Տապակած ելակ․ ստացվում է շատ համեղ և միևնույն ժամանակ առողջարար

Irina Abovyan

Բրոնխիտի արագ բուժում բնական միջոցներով

Irina Abovyan

Ո՞ր յուղերն են օգնում պայքարել աչքերի շուրջ կնճիռների դեմ (VIDEO)

Irina Abovyan

Եթե ցանկանում եք նիհարել, բայց չեք ցանկանում զրկել Ձեզ համեղ ուտեստներից, ապա գրի առեք այս և մատչելի բաղադրատոմսերը

Irina Abovyan

Բնական ըմպելիք, որը կօգնի ազատվել կիստաներից ու միոմաներից, և կանխել դրանց առաջացումը

Irina Abovyan

Ահա թե ինչպես բուժել ԳՐԻՊԸ կերակրի սոդայի միջոցով. բժշկի անգին խորհուրդները

Irina Abovyan