Հասարակություն

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է հռոմեական ակումբի «Միասին» ակցիային, որի շրջանակում թիմն օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսի համաճարակի պատճառով սննդի կամ բժշկական պարագաների կարիք ունեցող 60-ից բարձր տարիքի մարդկանց, որոնք ունեն ակումբի խաղերի տոմսերի տարեկան անդամագրություն։

«Ռոմայի» կազմակերպած ակցիան գործում է ապրիլի 2-ից։ Իտալիայում գործում է հատուկ հեռախոսահամար, որի միջոցով նշված խմբի մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ։

«Ռոմայում» նման ակցիա կազմակերպելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իտալիայում տարեց մարդիկ վախենում են համաճարակի պատճառով դուրս գալ տնից՝ սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ ձեռք բերելու համար։

Կարդացեք նաեվ

Տնային միջոց՝ ոտքերի սնկի ու կոշտուկների դեմ

Irina Abovyan

Կաշխատի միայն Սադախլոյի անցակետը

Irina Abovyan

Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու․ նախագահն այցելել է զինվորական հոսպիտալ

Irina Abovyan

Մի՞ֆ, թե՞ իրականություն. արդյոք սխտորը, օղին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցնե՞ր են

Irina Abovyan

Վիրավոր զինվորը՝ նախարարի խորհրդականին․ «Ասկոլկան հետո կհանեք, թող թողնի գնամ տղերքի մոտ՝ միասին պիտի հաղթենք»

Irina Abovyan

Խաշթառակցի երեխաներին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել

Irina Abovyan