Հասարակություն

ԲեՑեԺե-ն` ընդդեմ կորոնավիրուսի՞. Ամերիկայի Ձայն (տեսանյութ)

Արդյո՞ք թոքախտի դեմ կիրառվող պատվաստանյութը կարող է ամրացնել բուժաշխատողների իմունային համակարգը, որպեսզի նրանք կարողանան շարունակել աշխատանքը հիվանդանոցներում: Ավստրալիայում 4000 բուժաշխատողներ շուտով կենթարկվեն պատվաստման:

Տուբերկուլյոզի` թոքախտի դեմ պատվաստանյութը ստեղծել են ֆրանսիացի գիտնականները դեռեւս 1908 թվականին, որը կիրառության մեջ է մտել 1921-ից: Սակայն լայն կիրառման մեջ է այն մտել Երկրորդ աշխարհամարտից հետո: ԲեՑեԺե անվանումը ստացած այս պատվաստանյութի նպատակը նախապես չի եղել կորոնավիրուսի դեմ պայքարը: Բայց այն ունի իմունային համակարգն ամրացնելու կարողություն, ինչը կարեւոր գործոն է վիրուսի դեմ պայքարում: Ինչպես ավստրալացի պրոֆեսոր Նայջըլ Քըրթիսն է ասում, թոքախտի` տուբերկուլյոզի դեմ պաշտպանիչ գործոն հանդիսանալուց զատ, պարզվում է, որ ունի նաեւ այլ հնարավորություններ: ‘’Այն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ընդդեմ բոլոր տեսակի վարակների’’, ասում է նա:

Եթե բժիշկներին հաջողվի ապացուցել, որ այժմ անցկացվող փորձերը տալիս են դրական արդյունք, կորոնավիրուսի դեմ ավելի խոցելի համարվող տարեց մարդկանց ու տարբեր հիվանդություններ կրող անձանց խորհուրդ կտրվի անցնել հակաթոքախտային պատվաստման, այսինք` ընդունել ԲեՑեԺե:

Փորձագետ բժիշկներից պրոֆեսոր Միհաի Նեթեան ավելացնում է, որ ‘’Եթե ԲեՑեԺե-ն կարողանա

25-30 տոկոսով կրճատել վարակի տարածման արագությունը, կդառնա որեւէ համաճարակի դեմ պայքարում կարեւոր գործիք: Դեղամիջոց, որը այժմ էլ կարեւոր հանգամանք է թոքախտի տարածումը հատկապես աղքատ երկրներում կասեցնելու գործում, հիվանդություն, որով ամեն տարի վարակվում է մոտ 10 միլիոն մարդ եւ որին ամեն տարի զոհ է գնում նրանցից մեկ եւ կես միլիոնը:

Սակայն բժիշկները հորդորում են մարդկանց այս պատվաստանյութը կիրառելու մտքից անգամ հրաժարվել, քանի դեռ չկա մասնագիտկան պատասխան իրականացվող փորձերից:

Ի դեպ, տուբերկուլյոզը` թոքախտը տարիների ընթացքում շարունակում է ավելի մեծ դիմադրողականություն ձեռք բերել պատվաստանյութի նկատմամբ: Դրա արդյունքում այս հիվանդությունը նորից հայտնվում է նույնիսկ հարուստ երկրներում: Հիմա բժիշկ-գիտնականները չեն կարող ասել, թե արդյոք մինչեւ 1986 թվականը պատվաստման ենթարկված պատատանիներն այսօր որպես տարեցներ պաշտպանված են թոքախտի դեմ, թե` ոչ: Ինչպես նրանցիք Քըրթիսն է ասում, ‘’ամենայն հավանականությամբ` ոչ’’:

Հիմա, ասում են նրանք, արդեն ուշ է օրինակ Եվրոպայում նոր կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը որպես կանխարգելիչ միջոց օգտագործելու համար: Սակայն Ավստրալիայում, որտեղ հիվանդությունը դեռեւս չի վերածվել համաճարակի, ԲեՑեԺե-ն կարելի է կիրառել բուժաշխատաողների շրջանում, վարակվելուց նրանց պաշտպանելու համար: Բայց այն, որ այս պատվաստանյութը կարելի է կիրառել մինչեւ հաջորդ վիրուսի տարածումը, արդեն ընդունում են շատերը:

Հիմա, ասում են նրանք, արդեն ուշ է օրինակ Եվրոպայում նոր կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը որպես կանխարգելիչ միջոց օգտագործելու համար: Սակայն Ավստրալիայում, որտեղ հիվանդությունը դեռեւս չի վերածվել համաճարակի, ԲեՑեԺե-ն կարելի է կիրառել բուժաշխատաողների շրջանում, վարակվելուց նրանց պաշտպանելու համար: ԲեՑեԺե-ի փորձեր այսօր անցկացնում են նաեւ Հունաստանում, Գերմանիայում, Դանիայում ու Մեծ Բրիտանիայում: Նախապատրաստվում են փորձեւր ԱՄՆ-ում:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտնում, չնայած կորոնավիրուսից մահացողների մասին տխուր լուրերին, այս հիվանդությամբ տառապող անձանց ճնշող մեծամասնությունը հիվանդանոցներից դուրս է գալիս բուժված:10

Կարդացեք նաեվ

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Irina Abovyan

Ով կարող է դառնալ կնքահայր,կարելի՞ է հրաժարվել կնքահայր դառնալու առաջարկից, թե՞ դա մեղք է

Irina Abovyan

Բազուկ՝ կորեական ձևով

Irina Abovyan

«ՅԱՆԴԵՔՍԸ» ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆԱՅԻՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ

Irina Abovyan

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Irina Abovyan

Հիվանդանոցում բուժում ստացող վիրավոր զինծառայողն ամուսնության առաջարկություն է արել սիրած աղջկան

Irina Abovyan