Հասարակություն

Հեռախոսազանգերը ֆիքսող համակարգը դեռ չի աշխատում․ երբվանի՞ց կգործի

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների շրջանակը պարզելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող համակարգը դեռ չի աշխատում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա հույս հայտնեց, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի երկուշաբթի, բայց չբացառեց՝ հնարավոր է այդ օրն էլ չլինի։

Մանե Գևորգյանն ընդգծեց` երբ համակարգն ամբողջությամբ պատրաստ լինի, պարետատան կողմից հայտարարություն կարվի։

«Աշխատանքները դեռ ընթանում են, համակարգը որոշ չափով պատրաստ է, բայց ուզում ենք երկրորդ մասը, որը վերաբերում է զանգերի միջոցով մեկուսացվածների շրջանակը հայտնաբերելուն, այդ փուլն էլ ավարտվի»,- ասաց Մանե Գևորգյանը։

Google ընկերությունը համաճարակի դեմ պայքարի համատեքստում հրապարակել է 131 երկրների վերաբերյալ տվյալներ, որտեղ ներկայացվում է բնակչության շարժը։ Ըստ այդ աղյուսակների՝ կարելի է տեսնել բնակչության շարժն այգիներում, դեղատներում, ռեստորաններում և այլ վայրերում։ Հայաստանն այդ երկրների ցանկում չէ, հարևան Վրաստանն ու Թուրքիան կան։

Պարետատան խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե Կառավարությունը հնարավո՞ր է դիմի Google-ին, որպեսզի Հայաստանի տվյալներն էլ հրապարակվեն, Մանե Գևորգյանն ասաց.

«Մենք դեռ լավ տեղյակ չենք, թե իրենց մոտ ինչպես է այդ մեխանիզմը աշխատելու, բայց ուզում եմ ասել, որ մենք էլ ենք տեղեկացված այդ մասին։ Եթե ինչ-որ ձևով հնարավոր եղավ, որ իրենք մեզ օգնեն, իրենց փորձն ավելի արդյունավետ լինի, միանշանակ կարելի է մտածել, որպեսզի կապ հաստատենք իրենց հետ»։

131 երկրների ցանկին և դրանց տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Կարդացեք նաեվ

Բենզինի գինը նվազել է 20 դրամով. ՏՄՊՊՀ

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ

Irina Abovyan

Նոր Տեսանյութ. ՊԲ հրետանու անվրեպ խոցումներն ու հակառակորդի զինուժի կորուստները

Irina Abovyan

Լույս աշխարհ է եկել ապրիլյանի զոհված հերոս Աղասի Ասատրյանի եղբայրը

Irina Abovyan

Օզոնային շերտը վերականգնվում է քիմիական նյութերի օգտագործման դադարեցման շնորհիվ

Irina Abovyan

Լույս չի լինելու․ այսօր սպասվող անջատումների մասին

Irina Abovyan