Խոհանոց

Հմուտ խոհարարուհին առաջարկում է մալականի թթվի ամենա համեղ տարբերակը

Կովկասի բոլոր ժողովուրդները ու հատկապես հայերը շատ են սիրում թթու ուտել: Ավանդական հայկական ընտանիքի սեղաններին միշտ եղել են տարբեր տեսակի թթուներ ու պահածոներ: Սա նաև գալիս է հայերին բնորոշ հյուրասիրելու ցանկությունից, հյուրին լավ ընդունելու, պատվելու, համեղ կերակուրներով կերակրելու դարեդար եկած ավանդույթից:

Սակայն ժամանակները փոխվել են, այսօր բոլորը չէ, որ ժամանակ ունեն պատրաստել նույնքան պահածոներ, թթուների տեսականի ու կոմպոտներ, ինչպես մեր տատիկներն ու մայրիկներն էին անում: Բացի այդ տանը անվտանգության նորմերն ապահովելն այնքան դժվար է՝ պահածոների հետ կապված առողջական խնդիրներից խուսափելու համար:

Ինչևէ,մալականի թթուն եղել է և շարունակում է մնալ մեր՝ հայերիս սիրելի թթուներից:Ու սա այն ուտեստներից է, որ կարող եք հանգիստ պատրաստել ու չվախենալ ընտանիքի անդամների առողջության համար:Այսօր ուզում ենք ներկայացնել մալականի թթվի մի տարբերակ, որն առաջարկում է հմուտ խոհարարուհի Էլմիրա Թադևոսյանը:

Բաղադրիչներ․

  • կաղամբ -2կգ
  • գազար -5հատ
  • շաքարավազ -1ճգ
  • աղ -2,5ճգ
  • ջուր

Պատրաստման եղանակն ու բոլոր գաղտնիքները դիտեք տեսանյութում.

Կարդացեք նաեվ

Լոլիկով և բրոկոլիով աղցան

Irina Abovyan

Համեղ, գեղեցիկ և միևնույն ժամանակ արագ։ Փորձել է պետք

Irina Abovyan

Ահա թե որն է եգիպտացորենը եփելու ճիշտ եղանակը

Irina Abovyan

Ի՞նչ եփել այսօր – Հավի թևիկներով տաք ուտեստ

Irina Abovyan

Շատ համեղ ու հյութալի աղցան, հաստատ կհավանեք

Irina Abovyan

Այս համեղ խորտիկը կզարդարի ձեր ամենօրյա ճաշացանկը

Irina Abovyan