Հասարակություն

Ինչպես բուժել բրոնխիտը տնային պայմաններում

Բրոնխիտը շնչառական համակարգի հիվանդություն է, որի ընթացքում բորբոքվում են բրոնխները՝ օդը դեպի թոքեր մղող խողովակները։

Բրոնխների բորբոքումը նպաստում է մեծ քանակությամբ լորձի արտազատմանը, որը վերածվում է խորխի։

Բրոնխիտի բուժման կարևորագույն խնդիրը խորխի՝ բրոնխներից հնարավորինս շուտ դուրսբերումն է։

Դա հիվանդին կօգնի արագ առողջանալ շնչուղիների մաքրման և շնչառական ապարատի աշխատանքի վերականգնման հաշվին։

Տնային պայմաններում բրոնխիտի բուժման ժամանակ պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունեն հակաբորբոքային բնական միջոցներ, որոնք, բուժելով բրոնխիտը, կօգնեն թեթևացնել շնչառությունը։

Ինչպես բուժել բրոնխիտը քրքումի (куркума) օգնությամբ

Քրքումը կոճապղպեղազգիների ընտանիքի բույս է, որը մեզ մոտ է եկել  հարավարևելյան Հնդկաստանից:

Հայտնի է, որ դեռևս հին ժամանակներում քրքումն օգտագործում էին տարատեսակ հիվանդությունների բուժման նպատակով։

Քրքումի արմատը սովորաբար վաճառվում է աղացած վիճակում։ Բրոնխիտը բուժելու համար անհրաժեշտ է կես բաժակ ջրի մեջ խառնել կես թ/գ աղացած քրքումը և ստացված հեղուկը խմել օրական 3 անգամ ուտելուց առաջ։

Ինչպես բուժել բրոնխիտը կոճապղպեղի (имбирь), մեղրի և կիտրոնի օգնությամբ

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղն օգնում է պահպանել աղիների միկրոֆլորան, թեթևացնում է ճարպերի յուրացման գործընթացը և բարերար ազդեցություն է գործում մարսողական օրգանների համակարգի աշխատանքի վրա։

Շատ լավ օգնում է նաև բրոնխիտի բուժման ժամանակ։

Որպեսզի թեթևացնել շնչառությունը և ազատվել բրոնխիալ հազից, խորհուրդ է տրվում պատրաստել կոճապղպեղով թեյ։

Դրա համար հարկավոր է վերցնել կես թ/գ կճապղպեղի աղացած արմատ և լցնել մեկ բաժակ տաք ջրի մեջ։

Համի համար կարելի է ավելացնել մեղր և կիտրոն։

Խմել օրական 3 անգամ։

Ինչպես բուժել բրոնխիտը սոխով

Սոխն ու սխտորը դեռևս հնագույն ժամանակներից գործածվում են որպես տարատեսակ հիվանդությունների բուժման բնական միջոց։

Ժողովրդական բժշկության մեջ սոխը համարվում է հակահազային բնական հզոր միջոց, քանի որ այն օգնում է ազատվել խորխից և խոչընդոտում է նոր խորխի գոյացմանը՝ թեթևացնելով շնչառությունը։

Սոխով դեղամիջոցը դժվար չէ պատրաստվել։ Ընդամենը պետք է ամեն օր սոված փորին ընդունել 1 ճ/գ սոխի հյութ։

Այս հյութը կարելի է խմել նաև կանխարգելման նպատակով, քանի որ ձմռան գալստյան հետ մեկտեղ թուլանում է մեր իմունիտետը, և մենք դառնում ենք վիրուսների համար թիրախ։

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուս – ինչպե՞ս պայքարել.Մեկնաբանում է ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանը

Irina Abovyan

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

Irina Abovyan

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, 84 առողջացում

Irina Abovyan

Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից

Irina Abovyan

ԱՆՏՆՕՐԵՆ ՎԻՃԱԿ՝ «ՅՈՒՔՈՄՈՒՄ»․«ՏԱՇԻՐՆ» ՈՒ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

Irina Abovyan

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Գագիկ Ծառուկյանի հետ

Irina Abovyan