Հասարակություն

Բնական դեղամիջոց թոքաբորբի դեմ պայքարելու համար

Թոքաբորբի ախտանիշերն են՝ հազը, ջերմությունն ու սարսուռը, կրծքավանդակի սուր ցավերը, հևոցը, գլխացավը, հոգնածության զգացումը, ախորժակի կորուստը:

blogs.naturalnews.com-ն առաջարկել է թոքաբորբի բուժման բնական դեղամիջոցներ:

Բանջարեղենի հյութ

Թարմ գազարի հյութը, սպանախի, բազուկի, վարունգի և այլ բանջարեղենների հյութերը շատ օգտակար են առողջության համար, մանավանդ՝ թոքաբորբի դեպքում: 1 ճաշի գդալ քունջութի սերմը եռացնել 1 բաժակ ջրի մեջ: Ավելացնել 1 ճաշի գդալ կտավատի սերմ և շարունակել եռացնել: Քամել խառնուրդը, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1 պտղունց աղ: Այս խառնուրդը խմել օրական մեկ անգամ:

Կիտրոն

Կիտրոնն ունի հակամանրէային հատկություններ և գերազանց բնական միջոց է թոքաբորբի դեմ: Հարուստ լինելով վիտամին C-ով` այն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը և բարձրացնում դիմադրողականությունը: Կիտրոնի քերած կեղևն ավելացրեք ձեր կերակուրին, կամ պարզապես կիտրոնի հյութ լցրեք ձեր աղցանի մեջ:

Սխտոր

Սխտորը վերացնում է թոքաբորբի պատճառ հանդիսացող մանրէները, վարակներն ու մակաբույծները: Այն ալլիցին է պարունակում, որն ունի հակամանրէային և հակավիրուսային հատկություններ, հիվանդության դեմ պայքարելու համար ուժեղացնում է իմմունային համակարգը: Այն նվազեցնում է թոքերի լորձը: 1 թեյի գդալ հյութ ստանալու համար 1 պճեղ սխտոր ճզմել: Խառնել այն 1 թեյի գդալ կիտրոնի հյութի և 1 թեյի գդալ մեղրի հետ: Թոքաբորբից և ցավից ազատվելու համար օրը 3 անգամ 1 թեյի գդալ խմել այս հյութից:

Վայրի սուսամբարի յուղ

Վայրի սուսամբարի յուղի գոլորշին հիվանդներին ազատում է արյան մեջ, հյուսվածքներում և մյուս օրգաններում կուտակված ավելորդ գազային մասերից և հազից: Մանրէների դեմ պայքարելու համար կարող եք նաև այն խառնել ջրի հետ կամ ավելացնել ձեր ամենօրյա հյութին: Խորհուրդ է տրվում այս յուղը նաև օգտագործել խոհարարության մեջ:

Շամբալայի սերմեր

Շամբալայի սերմերը նվազեցնում են լորձը թոքերում և նպաստում քրտնարտադրությանը, ինչն էլ իր հերթին՝ իջեցնում է ջերմությունը և ազատում օրգանիզմը տոքսիններից: 2 բաժակ ջուրը եռացնել և ավելացնել 1 թեյի գդալ շամբալայի սերմ: Իջեցնել գազօջախի ջերմաստիճանը և թողնել, որ 5 րոպե եռա: Հեռացնել գազօջախից և 10 րոպե թողնել, որ շամբալայի սերմերը փափկեն: Ճզմել և ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Խմել օրը 3 անգամ:

Սոխ

Տապակած կամ խորոված սոխն օգտագործվում է՝ իբրև թոքաբորբի բուժման միջոց, բայց եթե չեք սիրում սոխն այդ վիճակում, կարող եք հում սոխ օգտագործել: Կարող եք նաև սոխի օշարակ օգտագործել, որը, ինչպես գիտեք, բարձրացնում է դիմադրողականությունը:

Մեղր

Ամեն օր կանոնավոր կերպով (1 թեյի գդալ) մեղր ուտելն օգնում է թոքաբորբի կանխարգելմանը: Օրը 2-3 անգամ մեղր պարունակող (2 թեյի գդալ) տաք կաթի կամ ջրի 1 բաժակի օգտագործումը նույնպես կարող է օգնել վերացնել թոքաբորբի ախտանիշերը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. Sputnik-Georgia

Irina Abovyan

Նոր աշխատանք օգոստոսին

Irina Abovyan

Հալաբյան փողոցի հարակից տարածքում բազմահարկ շենքերի կառուցում է նախատեսվում․ տեսանյութ

Irina Abovyan

Երևանում և 2 մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի անջատումներ

Irina Abovyan

«Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի Ծիծեռնակաբերդի տարածքում. նախագահ Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը

Irina Abovyan

Հրապարակվել է թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս

Irina Abovyan