Հասարակություն

Հռիփսիմե Խուրշուդյանի որդիների տարբերությունն ու ամենամեծ դժվարությունը

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի կրտսեր որդին օրերս դարձել է 5 ամսական: Մարզուհին BRAVO.am-ին հայտնել է, որ փոքրիկների խնամքով ինքն է զբաղվում, բայց քանի որ այս շրջանում տեղափոխվել են ամուսնու հայրական տուն, օգնում է նաեւ սկեսուրը:



Հռիփսիմեն պատմել է, որ ինքն ու ամուսինը քաղաքից դուրս առանձանտուն են կառուցում, որպեսզի առաջիկայում տեղափոխվեն այնտեղ բնակվելու: Երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել են:

Տարոն Թովմասյանը՝ որդու հետ


Խոսելով տղաների մասին՝ նա նշել է, որ ոչ միայն արտաքնապես են տարբեր, այլեւ խառնվածքով.«Աշոտս սեւ աչքեր ու մազեր ունի, իսկ մեր փոքրիկը՝ Մարկը, կապուտաչյա է եւ ոսկեծամ: Ի տարբերություն մեծ եղբոր, նա շատ ժպտերես, աշխույժ փոքրիկ է»:

Հռիփսիմեն խոստովանել է, որ ավագ որդին փոքր-ինչ խանդում է, երբ սիրում են եղբորը.«Երբ մի քաղցր խոսք եմ ասում պուճուրին, ասում է՝ «Մամա, բա ի՞նձ, բա ե՞ս»: Հարցերով սպանում է(ծիծաղում է,-հեղ.): Բայց միեւնույն ժամանակ շատ ուշադիր է, խաղում է հետը, որ հանկարծ լաց չլինի»:

Աշոտը


Մարկի՝ հինգ ամսական դառնալու առթիվ տորթն ինքն է պատրաստել.«Սկզբում պատվիրում էի, իսկ այժմ ինքս եմ թխում ու շատ լավ է ստացվում: Հագուստն ու տորթը նույն թեմայով ենք ընտրում: Հիշողության համար նաեւ լուսանկարում ենք: Մեզ հյուր են գալիս քույրերս՝ իրենց բալիկների հետ»:

Փոքրիկ Մարկը


Հռիփսիմեի խոսքով՝ բավական դժվար է փոքրիկի խնամքը համատեղել տղայի դասերի հետ.«Բայց ես մեծ սիրով եմ անում: Ամեն գործ իր դժվարությունն ունի, իսկ բազմազավակ մայրիկները հերոսներ են: Առաջնեկիս ամեն լացից եւ անհանգիստ վիճակից վախենում էի, այժմ ամեն բան այլ է, լավ փորձ ունեմ, երբեմն ես էլ զարմանում եմ ինձ վրա»:

Կարդացեք նաեվ

Նախաճաշ՝ ամենասիրելիների համար. պանրով տապակված հաց

Irina Abovyan

Մանկական տարիքում ճարպակալումը մեծացնում է վաղ մահացության ռիսկը

Irina Abovyan

Աստղագուշակ ապրիլի 15-ի

Irina Abovyan

Լևոն Քոչարյանը որդիներին բացատրում է Շուշիի ազատագրումը (տեսանյութ)

Irina Abovyan

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու դիմաց հրկիզել է իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Համեղ, թեթև ու ամառային աղցան, հիանալի է ստացվում

Irina Abovyan