Շոու-բիզնես

«Այս հիվանդությունը լուրջ է եւ իրական». Փինկն ապաքինվել է կորոնավիրուսից

Փինկը պատմել է, որ երկու շաբաթ առաջ իր եւ երեքամյա որդու մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել: «Հուրախություն մեզ, մեր գլխավոր բժշկին հասանելի էին թեստերը, եւ իմ թեստի արդյունքը դրական էր», – Ինստագրամի իր էջում գրել է նա:

Երգչուհին հայտնել է, որ այդ ժամանակ արդեն իր ընտանիքը մեկուսացել էր եւ վերջին 14 օրվա ընթացքում էլ շարունակել են մնալ տանն ու հետեւել բժշկի ցուցումներին:

Փինկը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ կրկին թեստ են հանձնել, եւ այս անգամ պատասխանը, բարեբախտաբար, բացասական է:

Նա նշել է, որ թեստավորումն անհրաժեշտ է ավելի հասանելի դարձնել հանրությանը. «Այս հիվանդությունը լուրջ է եւ իրական: Մարդիկ պետք է իմանան, որ վարակվում են ե՛ւ երիտասարդները, ե՛ւ մեծահասակները, առողջները եւ առողջական խնդիրներ ունեցողները, հարուստները եւ աղքատները: Թեստավորումը պետք է ազատ լինի եւ հասանելի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր երեխաներին, ընտանիքներին, ընկերներին եւ մեր համայնքները»:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ու հաղթահարմանն աջակցելու նպատակով Փինկը 500 հազարական դոլար է հատկացրել Ֆիլադելֆիայի եւ Լոս Անջելեսի՝ համավարակի դեմ պայքարի հիմնադրամներին:

Երգչուհին շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց աշխատանքի համար, նաեւ բոլորին խնդրել է մնալ տանը եւ նվազեցնել վարակի տարածումը:

Կարդացեք նաեվ

Հայտնի աստղեր, որոնք իրենց կյանքը կապել են հայերի հետ

Gevorg Kazaryan

Լուիզա Ներսիսյանը երիտասարդացել է և անհավանական գեղեցկացել․ Նա կարծես 20 տարեկան լինի (լուսանկար)

Irina Abovyan

Անելյա Գուբրյանը` այլևս «Խաբկանք»-ում չնկարահանվելու մասին

Irina Abovyan

Աննա Թովմասյանը բացառիկ անգամ ցույց է տվել դստերը՝ 5 ամյա Աննա-Մարիային (տեսանյութ)

Irina Abovyan

Լալա Մնացականյանի անչափ հզոր խոսքը, որ անպայման դիտել է պետք

Irina Abovyan

Երբեք չեք կարող կռահել որ հայ գեղեցկուհի երգչուհու մանկության լուսանկարն է սա

Irina Abovyan