Շոու-բիզնես

Կաշվե բաճկոն, կարճ շրջազգեստ. Եվա Բաղդասարյանի լուսանկարը

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Իջեւանում։ Դերասանուհին կարճ, ջինսե շրջազգեստ է կրում, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Նա հետաքրքիր զուգագուլպա է ընտրել եւ սեւ երկարաճիտ կոշիկներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Եվան արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ «Ինչո՞ւ մեղքն այդքան սքանչելի համ ունի»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Եվան։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Ռումբ»։ 

Կարդացեք նաեվ

Ալեքսանդր Բույնովը շտապ վիրահատվել է (ֆոտո)

Irina Abovyan

Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի դուստրը առաջին քայլերն է անում դպրոց (լուսանկարներ, տեսանյութ)

Irina Abovyan

Մարինկա Խաչատրյանի հմայիչ կերպարը

Irina Abovyan

Աննա Դովլաթյանը ցույց է տվել դստեր հետ հանգիստը Ինդոնեզիայում (լուսանկար)

Irina Abovyan

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը ծնողներ կդառնան

Irina Abovyan

Աղջի ուտեմ քեզ. Նարե Գևորգյանն ու Իրինա Հարությունյանն իրար համբուրում են ու ուտում

Irina Abovyan