Ժամանց

Աստղագուշակ․ մայիսի 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք հակված կլինեք տագնապել դատարկ բաների պատճառով և սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց հետ հրաշալի լեզու էիք գտնում: Բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Շուտով ամեն ինչ կհարթվի, փոխհասկացողությունը կվերականգնվի, դժգոհություններից ու վիրավորանքներից էլ հետք չի մնա:

Դիտեք նաև՝

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի բացահայտումներով, հաջող զուգադիպություններով: Այդ հատվածում ստացած լուրերը կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Որոշ Խոյեր կհասկանան, որ ունակ են սպասվածից ավելիին հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք սովորականից հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, լրջորեն կանհանգստանաք այն բանի համար, ինչը ձեզանից կախված չէ: Աշխատեք ավելի դրական տրամադրվել, ուրախության համար առիթներ փնտրեք: Այդպես դուք հնարավորություններ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: Շատ Ցուլերի համար այսօր կարևոր կլինեն մտերիմների աջակցությունն ու հավանությունը:

Կարող եք նախաձեռնող լինել սիրային հարաբերություններում. այն անարձագանք չի մնա: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից և կսկսեք ավելի լավ հասկանալ սիրելիին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Այդ հատվածում հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, ձեզ ճիշտ պահել: Որոշ Երկվորյակներ ցավալի սխալներ կանեն անուշադրության պատճառով, ինչ-որ բան աչքից կվրիպի: Բարեբախտաբար, կողքին կլինի մեկը, որը ժամանակին կմատնանշի ձեր սխալները և կօգնի ուղղել դրանք:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կդառնա, ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Ամենամտերիմ մարդկանց կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեք: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, նրանց դուր կգան ձեր առաջարկներն ու գաղափարները:

Երբեմն բարդ կլինի առօրյա գործերի վրա կենտրոնանալը, դրանք ձեզ չափազանց միապաղաղ ու ձանձրալի կթվան: Բայց դուք ամեն դեպքում կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել և սխալներ չեք անի: Երեկոյան կարող է հյուր գալ հին ծանոթը: Ձեզ կուրախացնի այդ անսպասելի այցը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է բարդ հարցերը լուծելու համար: Այստեղ ձեզ կօգնեն դիտողունակությունն ու իրատես լինելը: Ոչ ոք ձեզ մոլորության մեջ չի գցի ու չի շեղի: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

Երբեմն ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ, իրար չխառնել, աչքաթող չանել: Չնայած հոգսերը օրվա ընթացքում քիչ չեն լինի, դուք հանգստի համար էլ ժամանակ կունենաք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն և կենսական էներգիա կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կարող է անհաջող լինել: Դուք հաճախ կճախրեք ամպերում, ցանկալին իրականության տեղ կընդունեք: Դա կխանգարի գլուխ հանել գործերից, ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Դուք արագ կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, խուճապի չեք մատնվի, եթե հետաքրքիր հնարավորություններ ընձեռվեն:

Օրվա երկրորդ կեսը հաջող լուծում է խոստանում այն հարցերին, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ: Այդ հատվածը հարմար է նաև վեճից հետո հաշտվելու, հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին շատ նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կունենաք: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար, դուք արագ գլուխ կհանեք ամենից, ինչն առաջ շատ բարդ էր թվում: Շատ Կշեռքներ փորձառու համախոհներ և օգնականներ կգտնեն, ուշադիր կհետևեն շրջապատողների վարքին և կսովորեն ուրիշների սխալների վրա:

Օրվա երկրորդ կեսը հանգստանալու, զվարճանալու, լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հարավորություն կտա: Հավանական են նվերներ և անակնկալներ: Այդ հատվածում արժե զգույշ լինել գումարի հետ, դուք հակված կլինեք շատ ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք մեծ նշանակություն չտալ մանրուքներին: Հնարավոր է՝ այսօր ամեն ինչ թեթև ու հարթ չընթանա: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ հնարավոր ցանկացած դժվարությունից դուք գլուխ կհանեք:

Հարմար օր է հին ծանոթներին հանդիպելու համար: Եթե ինչ-որ հարաբերություններ վերջերս բարդ ու լարված էին, հիմա կարող եք շատ բան դեպի լավը փոխել: Որոշ Կարիճների ուշադրության նշաններ և անակնկալներ են սպասվում, որոնց համար նշանի ներկայացուցիչները շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հուզական դաշտը կառանձնանա լարվածությամբ: Դուք կարող եք բարկանալ մանրուքների պատճառով, թեժ վիճել նրանց հետ, ովքեր թեկուզ մեկ բանում համաձայն չեն ձեզ հետ: Բայց ավելի խելամիտ կլիներ մթնոլորտը լիցքաթափելն ու սուր անկյունները հարթելը: Հաճախ դրանում կօգնի հումորի զգացումը: Դուք ում ասես կարող եք ուրախացնել:

Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին. դուք կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Երեկոյան նոր գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե ստացվի, իսկ ահա գրի առնել արժե. շուտով կվերադառնաք մտածածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք լավ կհասկանաք ուրիշ մարդկանց, կգտնեք ճիշտ բառերը, միշտ կաջակցեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հաճախ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշներին անել չի հաջողվել: Շրջապատողներին դա կհիացնի: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ:

Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Պետք կգա փորձը, որն ավելի վաղ եք ձեռք բերել: Նոր առաջադրանքները կհիշեցնեն նրանք, որոնցից նախկինում գլուխ եք հանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն արժե անհապաղ անցնել, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դա ձեզ խնդրի առաջ չի կանգնեցնի:

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների և մտերիմ մյուս մարդկանց հետ շփվելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում, կգտնեք պետք եղած բառերը: Ձեր նրբանկատության շնորհիվ վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենախճճված ու բարդ գործերից: Շրջապատողներն ամեն անգամ հավանության չեն արժանացնի ծագած խնդիրները լուծելու ձեր մոտեցումը, սակայն ժամանակ կանցնի ու բոլորը կխոստովանեն, որ դուք ճիշտ ճամփա էիք ընտրել:

Օրը հարմար է նաև ձեզ համար թանկ, ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հաճախ նոր ընդհանուր ծրագրերը այնքան մասշտաբային կլինեն, որ խիստ կոգևորվեք: Մտածածն իրագործելուն ոչ մի բան չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս նշանները դեկտեմբերին ֆինանանսական մեծ հաջողություններ կունենան

Irina Abovyan

Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի

Irina Abovyan

Աստղագուշակ․ սեպտեմբերի 26

Irina Abovyan

ՔՈ ԵՐԿԻՐԸ` ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Irina Abovyan

Թեստ․ Ինչ կարող է պատմել ձեր մասին ձեր ձեռքի բութ մատը

Irina Abovyan

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են անկեղծ սիրով սիրողները

Irina Abovyan