Խոհանոց

Թխվածքաբլիթով և պնդուկով շոկոլադե տորթ, որն անգամ թխել հարկավոր չէ

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթներ – 250 գ
2. Կարագ – 115 գ
3. Բոված պնդուկ – 100 գ
4. Մուգ շոկոլադ – 75 գ
5. Կաթնային շոկոլադ – 75 գ
6. Նուտելլա – 4 ճ/գ
7. Սերուցք – 4 ճ/գ

Դիտեք նաև՝

Ջնարակի համար

1. Սերուցք – 125 մլ
2. Մուգ շոկոլադ – 75 գ
3. Կաթնային շոկոլադ – 75 գ
4. Նուտելլա – 4 ճ/գ

Զարդարելու համար
1. Բոված պնդուկով թխվածքաբլիթ – 2 ճ/գ
2. Շերտատած սպիտակ շոկոլադ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. 20 սմ կաղապարը թաղանթապատել, մի փոքր կարագ քսել:

2. Մանրացնել թխվածքաբլիթները և խառնել մանրացրած պնդուկի հետ:

3. Առանձին խառնել կարագը, շոկոլադը, սերուցքը և նուտելլան: Հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Հետո շոկոլադե զանգվածը լցնել թխվածքաբլիթի վրա և զգուշությամբ խառնել:

4. Խառնուրդը լցնել կաղապարի մեջ:

5. Սառեցնել մոտ 1-2 ժամ:

6. Ջնարակի համար. խառնել շոկոլադը, նուտելլան և վրան լցնել տաք սերուցքը: 30 վայրկյան անց խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

7. Տորթի վրա ջնարակ լցնել և զարդարել մանրացրած թխվածքաբլիթներով և պնդուկով:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԶԵԲՐ` ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍԻՐԵԼԻ ՏՈՐԹԸ

Irina Abovyan

Համեղ տորթ դդմիկով

Irina Abovyan

# Համեղ ուտեստ # համեղ հավի ընթրիք համեղ #

Irina Abovyan

Ինչպես պահածոյացնել Սմբուկը ձմռան համար

Irina Abovyan

ԼՈԼԻԿԻ ԹԹՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ․ Լոլիկի թթվի պատրաստման համեղ տարբերակ

Irina Abovyan

անչափ համեղ և բերանում հալչող բեզեով ռուլետ🍓

Irina Abovyan