Վրաստանի վարչապետը Բաթումի նավահանգստում դիմավորել է երկու նավի, որոնք ընդհանուր առմամբ երկիր են ներկրել 63,000 կգ սնունդ և դեղամիջոց, հայտնում է 1tv.ge-ն:
Կառավարության ղեկավարը կարևորել է, որ նույնիսկ համընդհանուր կարանտինի ժամանակ վրացական նավահանգիստները մնում են բաց: Գեորգի Գախարիան կարևորել է Բաթումում և Փոթիում երկրի գլխավոր նավահանգիստների գործունեությունը:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտ ամսից խստացվել են վրացական նավահանգիստներ մուտք գործելու կանոնները: Մուտքը թույլատրվում է միայն ջերմամեկուսացումը անցնելուց հետո: Իրականացվում է նաև բեռների և տրանսպորտային միջոցների ախտահանում: