Առողջություն

4 բնական միջոց զարկերակային ճնշման բարձրացումը կանխելու համար

Զարկերակային գերճնշումը գործոն է, որը կարող է հանգեցնել տարբեր վտանգավոր խանգարումների, այդ թվում՝ սրտային ու երիկամային անբավարարության, սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի զարգացման: Սա է պատճառը, որ մարդիկ պետք է անեն ամեն բան նման վտանգավոր խնդրի կանխարգելման համար:

Դիտեք նաև՝

Medikforum.ru կայքը ներկայացրել է 4 միջոց, որոնք կօգնեն առողջացնել անոթներն ու կանխել զարկերակային գերճնշման զարգացումը:
Առողջ սննդակարգ

Հարյուրավոր հետազոտություններ ապացուցել են, որ առողջ սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի զարկերակային գերճնշման կանխարգելման հարցում: Նման հետոզոտություններից մեկի արդյունքում գիտնականներն ապացուցել են, թե որքան օգտակար է բուսական ծագման սննդի գործածությունն ու հագեցած ճարպերից ու տրանսճարպերից խուսափելը: Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել նաև մագնեզիումով ու կալցիումով հարուստ մթերք (օրինակ՝ սպանախ կամ բրոկոլի), քանի որ այդ հանքանյութերը նպաստում են զարկերակային ճնշման կարգավորմանը:

Մարզումներ

Ֆիզիկական ակտիվության պակասի և զարկերակային բարձր ճնշման միջև կա անմիջական կապ: Իրականում ֆիզիկական ակտիվությունն անփոխարինելի է զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելու հարցում: Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ վարժությունները նպաստում են ազոտի օքսիդի առաջացմանը, ինչն օգնում է լայնացնել արյունատար անոթներն ու պաշտպանում է թթվայնացնող սթրեսից:

Մերսում

Մերսումն օգնում է ազատվել սթրեսից ու նվազեցնել զարկերակային ճնշումը: Գիտնականները ենթադրությամբ՝ սա պայմանավորված է նրանով, որ մերսումը խթանում է արյան հոսքն ու ավշի հոսքը՝ դրանով իսկ նվազեցնելով սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Շատ մասնագետներ կարծում են, որ նմանատիպ արդյունք կարող է ապահովել նաև արոմաթերապևտիկ մերսումը:

Սթրեսի մակարդակի նվազեցում

Սթրեսի համարվում է զարկերակային գերճնշման զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը, քանի որ ուժեղացում է սիմպաթիկ նյարդային համակարգի ռեակցիան: Սա ավելացնում է սրտի կծկումների հաճախականությունը և հանգեցնում բորբոքային սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտազատման: Սթրեսը նաև բարձրացնում է զարկերակային ճնշումը, ինչն ի վերջո կարող է հանգեցնել զարկերակային գերճնշման զարգացման: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հատուկ վարժությունների ու տեխնիկաների միջոցով փորձել նվազեցնել սթրեսի մակարդակը:

Կարդացեք նաեվ

Տապակած մթերք, սպիտակ հաց… ինչից է անհրաժեշտ ընդմիշտ հրաժարվել

Irina Abovyan

Որո՞նք են մարդու օրգանիզմը թունավորող բանջարեղենները

Irina Abovyan

Շատ օգտակար տեսանյութ..Կանանց մոտ ճաղատության պատճառներն ու կանխումը

Irina Abovyan

5 մթերք, որոնք օգտակար են ձեր լյարդին

Irina Abovyan

Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսային թոքաբորբը

Irina Abovyan

Անվերջ խնդիրներ ունեք մարսողության հե՞տ, ապա սա հենց ձեզ համար է, հետևեք այս կանոններին և արդյունքն արդեն հաջորդ օրվանից կզգաք

Irina Abovyan