Շոու-բիզնես

«Պետք է միասին հաղթահարենք այս աղետը». Մենչի հետաձգված ծրագրերն ու «Հարս չկա» սիթքոմի ճակատագիրը

«Հարս չկա» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով իրենց նկարահանող խումբը եւս որոշ դժվարություններից խուսափել չի կարողանում, եւ աշխատանքում որոշակի փոփոխություններ են կատարել:


«Կան շատ բարդություններ, սակայն փորձում ենք շարունակել նկարահանումները: Սցենարում փոփոխություններ ենք կատարում, կրճատել ենք զանգվածային բոլոր տեսարանները: Փորձում ենք հնարավորինս քիչ նկարահանումներ իրականացնել դրսում: Կրճատել ենք նկարահանման ժամերն ու վայրերը, բայց ամբողջությամբ չենք դադարեցրել»,- ասել է Մենչը:

«Հարս չկա» սիթքոմի դերասանները


Նա տեղեկացրել է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է Աղաս Մանուկյանի՝ «Աղասի 10 կանայք» ներկայացման պրեմիերան: Ինչպես պարզվում է՝ ինքն էլ Լոս Անջելեսում էր պատրաստվում բեմ բարձրանալ, եւ նույնպես ստիպված է սպասել: Մենչը նշել է, որ իր կարիերայում այդ ներկայացումը նորություն էր լինելու:

Արմեն Պետրոսյանը


Լոս Անջելեսում գտնվող դերասան-պրոդյուսերը հետեւում է արտակարգ դրության կանոններին.«Կապ չունի՝ որտեղ ենք, կարծում եմ՝ լուծումը մեկն է՝ պաշտպանվել` չշփվելով, մեկուսանալով: Հումորը չկորցնելը կթեթեւացնի մարդկանց վիճակը, բայց եւ չի կարելի անլուրջ վերաբերվել: Այս ամենը շատ լուրջ է իրականում: Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ միասին հաղթահարենք այս աղետը»,-եզրափակել է նա:

Կարդացեք նաեվ

Զոհված տղաներն իմ եղբայրներն են, իմ գենը, եթե դեսպանատները խիղճ ունեն, կարձագանքեն. Արամո Պետրոսյան

Irina Abovyan

Սիլվա Հակոբյանը ցույց է տվել իր սկեսուրին

Irina Abovyan

Մովսեսն ու Աննան ժամանել են Հայաստան

Irina Abovyan

Վարպետ․ Զիրոյանը հպարտացել է կրտսեր եղբոր աշխատանքով

Irina Abovyan

«Իմ սիրուն մամա». Սոֆի Դեւոյանի լուսանկարը Զարուհի Բաբայանի հետ

Irina Abovyan

Գոհար Ավետիսյանը լողազգեստով ցուցադրել է մարմինը, ինչպես նաև ամուսնու փնթի կառուցվածքը

Irina Abovyan