Հասարակություն

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում: Այս մասին քիչ առաջ ահազանգեցին InfoPort-ի խմբագրություն զանգահարած ձեռնարկության աշխատակիցները: Նրանց խոսքով` վարակվածը առաքիչներից մեկն է, որը հիմա գտնվում է հիվանդանոցում:

Նրա հայրն ու մայրն էլ աշխատել են սննդային արտադրամասում և որդու հիվանդանալուց հետո էլ, մինչև պարզ է դարձել նրա կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, դեռ որոշ ժամանակ հաճախել են աշխատանքի: Սակայն երեկ երեկոյան արդեն ամուսիններին մեկուսացրել են Ծաղկաձորի առողջարաններից մեկում:

Հիմա ձեռնարկության աշխատակիցները խուճապի մեջ են, վախենում են իրենք էլ վարակված լինեն, մինչդեռ «Դարոինկի» սեփականատերը դեռ չի պատրաստվում դադարեցնել արտադրական գործընթացը:

Կարդացեք նաեվ

Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր երեկ պատերազմ են սկսել իմ ժողովրդի դեմ… Ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Սաթի Սպիվակովայի անչափ հուզիչ գրառումը

Irina Abovyan

Փողոցում դիմակ կրելը վտանգավոր է․ Իսրայելցի բժիշկներ

Irina Abovyan

Մեր հերոսների պատասխանը Ադրբեջանի զինված ուժերին

Irina Abovyan

Դպրոցներում արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի․ նախարարություն

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, 762 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Հորոսկոպի այս երեք նշանները կանխազգում են վատ իրադարձությունները մինչև դրանց վրա կատարվելը

Irina Abovyan