Խոհանոց

2 խնձոր և մի քիչ էլ ալյուր… ինչպես եմ պատրաստում ամենահամեղ ու պարզ թխվածքը

Գոյություն ունեն թխվածքների պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր, սակայն նախընտրելի են քիչ ժամանակ ու բաղադրիչներ պահանջող տարբերակները: Այսօր առաջարկում ենք թխվածքի պատրաստման հենց նման եղանակ:

Դիտեք նաև՝

Պահպանեք այս անուշաբույր ու ախորժելի թխվածքի բաղադրատոմսը. պատրաստ է լինում ընդամենը 20 րոպեում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

♦ ալյուր՝ 150 գ

♦ խնձոր՝ 2 հատ

♦ կարագ՝ 100 գ

♦ ձու՝ 2 հատ

♦ շաքարավազ՝ 100 գ

♦ փխրեցուցիչ՝ 2 թ.գ.

♦ վանիլին՝ 2 գ

Պատրաստման եղանակ.

Միացնել կարագն ու շաքարավազը: Ավելացնել ձուն, վանիլինը: Լավ խառնել:

Մաքրել խնձորները, հանել կորիզների հատվածը: Կտրատել խորանարդիկների, միացնել կարագով խառնուրդի հետ: Ցանկության դեպքում չամիչ ավելացնել:

Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել, մաղելով լցնել ստացված զանգվածի մեջ: Նորից խառնել:

Խմորը լցնել ձեթով պատված տապակի մեջ: Զարդարել կտրատած գետնանուշով:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում, 180 ջերմաստիճանի ներքո՝ 20 րոպե: Թխվածքը կդառնա գեղեցիկ կարմիր:

Ինչպես տեսնում եք, բաղադրատոմսը պարզից էլ պարզ է, այնպես որ կարող եք համարձակ անցնել պատրաստմանը:

Կարդացեք նաեվ

Կարմիր Պղպեղի Մածուկ

Irina Abovyan

Լոլիկի Թթու առանց աղաջրի#

Irina Abovyan

հավի թևիկներ բրնձով

Irina Abovyan

Շատ համեղ նախաճաշ ողջ ընտանիքի համար

Irina Abovyan

Կիտրոնով Տորթ

Irina Abovyan

Դուք երբեք չեք հոգնի այս մակարոնեղենի աղցան ուտելուց: 🥗 Հեշտ ու համեղ ամառային բաղադրատոմս

Irina Abovyan