Ժամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 3-ից 9-ը

ԽՈՅԵՐ

Փորձեք սիրելիին զարմացնել ինչ-որ անսովոր ոլորտի ձեր գիտելիքներով: Դրանք, ի դեպ, շատ հետաքրքիր կլինեն նրա համար եւ կփոխեն նրա կարծիքը ձեր մասին դեպի լավը:

ՑԼԵՐ

Սիրելին ոչ մի տեղ գնալու ցանկություն չի ունենա, եւ դուք մեծ դժվարությամբ կկարողանաք նրան համոզել մասնակցել որեւէ միջոցառման կամ էլ պարզապես զբոսնել միասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կտխրեք՝ վերհիշելով նախկինում ունեցած ձեր սիրային հարաբերությունները: Սակայն աշխատեք չտրվել այդ հիշողություններին. անցյալը վաղուց անցյալում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ամենատհաճ բանը, որը կլինի ձեզ հետ, դա եղունգի կոտրվելն է կամ ցանկացած այլ փոքր բան: Քանի որ ձեր ընտանիքի անդամները դրանում մեղավոր չեն լինի, աստղերը հույս ունեն, որ դուք ձեր բարկությունը նրանց վրա չեք թափի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք վախ կունենաք անհասկանալի եւ անհայտ բաների հանդեպ, որոնք կկատարվեն սիրելիի հետ հարաբերություններում:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս երեխաներին տանել կենդանիների հետ շփվելու՝ կենդանաբանական այգի կամ էկզոտարիում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելին ամեն կերպ կքննադատի ձեր օրիգինալ մտքերը՝ դրանց փոխարեն ոչինչ չառաջարկելով:

ԿԱՐԻճՆԵՐ

Անմեղ սիրախաղը կարող է ավարտվել լուրջ հարաբերություններով, ընդհուպ՝ մինչեւ ամուսնության առաջարկություն: Այնպես որ, պատրաստ եղեք:  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Շաբաթը բարեհաջող է սիրավեպ սկսելու կամ էլ հին հարաբերությունները վերականգնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելին անսպասելիորեն կօգնի ձեզ մի հարցում, որից, ըստ ձեզ, նա գլուխ չէր հանում: Բարեբախտաբար, ձեր կարծիքը սխալ կլինի, եւ դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալ կլինեք ճակատագրին դրա համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիին բավականին դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք նրան պետք եք հենց այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ ապագայում:

ՁԿՆԵՐ

Մի շտապեք խոստումներ տալ: Խոստումը ստիպված եք լինելու կատարել, սակայն դրա ցանկությունն այդքան էլ մեծ չի լինի ձեզ մոտ: Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչի դա կարող է հանգեցնել սիրելիի հետ հարաբերություններում:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի 3 նշան, ում այս շաբաթ գլխապտույտ հաջողություններ են սպասվում

Irina Abovyan

Այս թեստը կօգնի բացահայտել ձեր կանացի էության որոշ կողմեր

Irina Abovyan

Կենդանակերպի 4 նշան, որոնց համբույրներն անհնար է մոռանալ

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանները մայիսին պետք է ավելի զգույշ լինեն

Irina Abovyan

Աստղագուշակ․ դեկտեմբերի 5

Irina Abovyan

Թեստ. Ընտրեք հագուստներից մեկը և իմացեք ձեր մասին որոշ մանրամասներ

Irina Abovyan