Առողջություն

Ազատվեք փորի շրջանի և կոնքերի ճարպերից՝ ընդամենը այս մեկ բաղադրիչի օգնությամբ

Օրական մեկ բուռ նուշն օգնում է ազատվել փորի շրջանի և կոնքերի ճարպային կուտակումներից:Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, ովքեր 12 շաբաթ շարունակ հետևել են միջին տարիքի 52 հիվանդների, ովքեր տառապել են ճարպակալմամբ:

Դիտեք նաև՝

Փորձի մասնակիցներին երկու խմբերի են բաժանել, որոնցից մեկն ամեն օր մեկ բուռ նուշ է կերել (28 գրամ), իսկ մյուսը նուշի կալորիականության հավասար բանան:Փորձից հետո պարզվել է,որ միևնույն կալորիաներ օգտագործման դեպքում նուշ օգտագործողների մոտ զգալիորեն կրճատվել է մեջքի և կոնքերի ծավալը:

Այս հատվածում ճարպային կուտակումները վտանգավոր են նրանով, որ մեծացնում են բարձր ճնշման, շաքարախտի, սրտի և անոթների հիվանդությունների սպառնալիքը:Փորձի մասնակիցների արյան անալիզները ցույց են տվել, որ նուշի պարբերաբար օգտագործումը բարենպաստ է ազդում խոլեստերինի մակարդակի, հետևաբար նաև անոթների վրա:

Ուսումնասիրողները այս ֆենոմենը նուշի այդ կառուցվածքով են բացատրում:Դրանք սպիտակուցներ, բջջանյութ և շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար:

Կարդացեք նաեվ

Սրտի նոպայի մասին հուշող ախտանշանները. Դրանք կարող են ի հայտ գալ զարգացումից շաբաթներ առաջ

Irina Abovyan

Վարսակով խառնուրդ՝ իմունիտետի համար

Irina Abovyan

Սոդան և կոկոսի յուղը կօգնեն ազատվել սև կետերից

Irina Abovyan

Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ օգտագործել սիսեռ. Ահա, թե ինչու

Irina Abovyan

Ստամոքսի խոցի ամենատարածված և հիմնական ախտանիշները

Irina Abovyan

Սոխի և սխտորի օգտակարության մասին. առողջարար կիրառումներ

Irina Abovyan