Քաղաքականություն

Պերճախոս կոմիկին մայրաքաղաք վստահելը՝ ճակատագրական սխալ.

Ուրեմն Հայկ Մարությանն անկեղծորեն մունաթ է գալիս ավագանու ընդդիմադիր անդամների վրա, անհասկանալի հումորներ անում, երբ արդեն այսօր պարզ է, որ այդ տղան ոտքից գլուխ հիասթափություն է։ Ու որպեսզի հասկանաք, թե ինչ ճակատագրական սխալ էր պերճախոս կոմիկին մայրաքաղաք վստահելը, ի տարբերություն պոպուլիստ իշխանության, ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք Հայկ Մարությանը ՉԻ ԱՐԵԼ։

* Ամեն օր խորհրդակցություն կորոնավիրուսով վարակված մայրաքաղաքը սպասարկող ծառայությունների հետ և պարետատան հետ միասին լրացուցիչ մեխանիզմների ներդրում
* Ամեն օր բրիֆինգ, ըստ թաղամասերի, թե որ համայնքում է առավել շատ վիրուսով տարածվածները, որպեսզի մարդիկ էլ ուշադիր լինեն և զգոն
* Միայնակ ծերերի քանակի հրապարակում Երևանում և նրանց սննդի մատակարարման կազմակերպում
* Բազմազավակ գործազուրկ ծնողներին շատ արագ սոցիալական աջակցություն, առաջին հերթին սնունդ
* Կառավարության բոլոր խորհրդակցություններին անձնական մասնակցություն
* Այցեր կորոնավիրուսով բուժվող բժշկական երևանյան հաստատություններ
* Մայրաքաղաքում գործող փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպում. նրանք արդեն սնանկ են

Սա ԱՄԵՆԱՆՎԱԶԱԳՈՒՅՆՆ է, ինչ կարող էր անել Հայկ Մարությանը։ Իսկ նա, ինչպես հայտնի է, ջերմաֆոբ է, այսինքն հիվանդագին վախենում է վարակներից։ Ու այդ պատճառով անգործունակ է։ Մայրաքաղաքը դատապարտված է անտերության, այն էլ այս ճակատագրական պահին։

Հ.Գ. Երբ կորոնավիրուսը անցնի ու Աստված տա, շուտ անցնի, Հայկը պատասխանելու է այս բոլոր հարցերին։ Ինչու վախեցած ու շունչը պահած տապալեց կորոնավիրուսի դեմ Երևանի պայքարը։

Հ.Հ.Գ. Սոբյանինը Պուտինից հետո ամենահաճախ հիշատակվող, ու էկրաններին ամենաշատը երևացող դեմքն է։ Գոնե օրինակ վերցրեք ու թասիբ ունեցեք։ Էդքան վախկոտ մի եղեք։ Իսկապես ամոթ է:

Կարդացեք նաեվ

Սոթքի հանքավայրը կիսվում է օլիգարխիայի եռակողմ պայմանավորվածությա՞ն արդյունքում

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում արեց Գագիկ Ծառուկյանի գործի մասին

Irina Abovyan

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է. Արմեն Աշոտյան

Irina Abovyan

ՈՒ՞Ր ԵՔ ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵՔ ԱՐԱ․ ամսի 21-ից հետո բռնվեք,էլ առաջվանը չի լինելու․ՈՒՇՔԻ ԵԿԵՔ,ԹԱՓ ՏՎԵՔ ԲՈԼՈՐԻՆ

Irina Abovyan

Վանեցյանն իր ընդդիմախոսներին անվանում է «Եհովայի վկաներ», Աշոտյանն անվանում է «ժեխ», Մանուկյան Վազգենը՝ «բոմժեր»… Տարոն Չախոյանի դիպուկ գրառումը

Irina Abovyan

Հրատապ՝ Հենց նոր երկրում իրական ական պայթեց, Բոլորը շփոթված սպասում են հանգուցալուծմանը

Irina Abovyan