Քաղաքականություն

Ես պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի․ այդպիսի ուժեր կային, եւ Արեւմուտքում, եւ Հյուսիսում․ Սերժ Սարգսյան

iPress.am  Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ։ Այս մասին Արմնյուզ-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ։ Պատասխանը պարզ է՝ բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Հիմա մեր դաշնակիցներն ու գործընկերները երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու։ Տարբերակներից մեկն այն է, որ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որեւէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժին։

Երկրորդ տարբերակը, որ այդ երկրի ԱԳ նախարարությունները հայտարարություն են անում, եւ երրորդ տարբերակը այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնող ու-երին, անհատներին։ Ապրիլի 17-ից հետո, այսինքն իմ վարչապետ ընտրվելուց հետո մենք ստացանք բազմաթիվ շնորհավորանքներ Ռուսաստանից, ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, ԵՄ-ից , այլ երկրներից։ Երկրորդ, նրանց հայտարարությունները, որոնց մասին ես ասում եմ, մի տեսակ զգուշավոր հայտարարություններ էին։ Համենայնդեպս հայտարարություններ էին, որոնք էապես տարբերվում էին հետպատերազմյան Հայաստանին վերաբերող իրենց հայտարարություններից։

Երրորդ․ մենք իհարկե, որոշակի խնդիրներ տեսանք կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծերի հետ։ Թե որոնք էին պատճառները, ես դժվարանում եմ ասել։ Ես միայն կարող եմ ենթադրել, որովհետեւ ստույգ իմանալու համար դեռ ժամանակը բավարար չէ։ Միգուցե պատճառը կարող էր լինել մեր համառությունը ԼՂ խնդրի լուծման ճանապարհին։ Բոլորը համոզվել էին, որ մենք ունենք կարմիր գիծ, այսինքն այն նվազագույնը որ մենք կարող էինք ստանալ փոխզիջումների արդյունքում եւ միգուցե որոշ ուժերի այդ մոտեցումն այնքան էլ ձեռնտու չէր»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը 2013-ին անդամացեց ԵԱՏՄ-ին․ «Մենք դա արեցինք մեր ցանկությամբ կամավոր, հաշվի առնելով մեր երկրի շահերը։ Արեւմտամետ ընդդիմությունը դա որակեց որպես ՌԴ-ի կողմից պարտադրանք, թեեւ Արեւմուտքը որեւէ բացասական արձագանքի չարժանացրեց, բայց միգուցե իրենց մոըտ որոշակի նստվածք կար։ Այնուհետեւ մենք սկսեցինք բանակցել ԵՄ-ի հետ եւ ստորագրեցինք համաձայնագիր համապարփակ համագործակցության։ Իհարկե՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ ԵԱՏՄ աբնդամ երկրները շատ զուսպ արձագանքեցին, որեւէ բացասական բան չկար, համարեցին նորմալ, բայց միգուցե այստեղ էլ որոշակի նստվածք կար։ Նաեւ չեմ բացառում երրորդ տարբերակը, որ կարող է որոշ ուժերի կողմից սխալ հաշվարկներ կատարվեին։ Այսինքն իրենց նպատակը չլիներ իշխանափոխություն իրականացնելը, այլ որոշակի դաս տալը, որ  խելոք մնացեք, հակառակ պարագայում կարող է այսպիսի բան լինի, Չգիտեմ»,-ասաց Սերժ Սարգսյանը։

»Այո, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի, բայց ես շատ հստակ ասացի։ Ասեմ, որ այդպիսի ուժեր ամեն տեղ կային, եւ Արեւմուտքում, եւ Հյուսիսում։ Բայց դա պետությունների մոտեցումները չէին։ Դուք վստահ եմ, ծանոթ եք եւ ռուսալեզու, եւ անգլալեզու հրապարակումների, որոնք այնքան էլ ոչ օբյեկտիվ դիրևքերից փորձում էին Հայաստանում կարծիքներ ստեղծել։ Ուրեմն բոլոր տեղերում էլ այդ ուժերը կային»,-ասաց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաեվ

Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը բացահայտված է․ Գուշակը ճիշտ էր

Irina Abovyan

«Ազգից ժամը մեկ մարդ ա մահանում, մի բառ ասելու չունե՞ք». Պետրոս Ղազարյան

Irina Abovyan

Դե հիմա լսի’ր ինձ, այ բեղավոր ազերի սրիկա․ Դեն Բիլզերյանը կոչով դիմել է Ալիևին

Irina Abovyan

Ալիևը մերժել է ռուս գեներալին,թե՞ Ռուսաստանն է մերժել Ալիևին.Արցախում իրավիճակը կարող է փոխվել

Irina Abovyan

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում

Irina Abovyan

Փաշինյանը հենց նոր մտավ ուղիղ եթեր., Բնական է`լարված է վիճակը

Irina Abovyan