Հասարակություն

Սարսափելի ողբերգություն Երևանում. հիվանդանոցից մարդ է իրեն գցել

iPress.am Երևանում’ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ «77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:

Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները’ ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա:

Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտներոը, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ¼,-նշված է հայտարարության մեջ:
 

Կարդացեք նաեվ

Հայտնի է, ով է լինելու հարսանիքի քավորը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերը

Irina Abovyan

Միակ ցավս նրանում է, որ արդեն 6-րդ ֆիլմի երաժշտություն եմ գրում, սակայն դրա մասին ոչ մեկը չի խոսում… Հայկոյի այս խոսքերը անհնար է լսել առանց արցունքների

Irina Abovyan

Լույս չի լինի նշված հասցեներում

Irina Abovyan

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Irina Abovyan

Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում․ տիկտոկերը ծաղրո՞ւմ է փողոցում քայլող կնոջը

Irina Abovyan