Հասարակություն

ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ կալանավոր գնդապետի բաց նամակի կապակցությամբ.Շուշան Ստեփանյան

Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի ծագումը, նպատակահարմար չի համարում մեկնաբանել վերոնշյալը։

Բացի այդ, առկա են Վ․ Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում։

Համոզված ենք, որ կիրականացվի գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։

Կարդացեք նաեվ

Սպիտակ տան պարզաբանումը հայերի ցեղասպանության վերաբերյալ. փոփոխությունը սկսված է վաղուց

Irina Abovyan

Քչերը գիտեն այս մասին․ Ինչո՞ւ չի կարելի խառնել վարունգն ու լոլիկը

Irina Abovyan

Ինֆարկտը նախազգուշացնող 2 նշան

Irina Abovyan

Մեր Հզոր տղերքը՝ Ով հաց չունի, զենք չունի,թող գա մեր մոտ…

Irina Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 17 զինծառայող

Irina Abovyan

Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն․ հակառակորդին մոլորության մեջ է գցել և դիրքը հետ վերցրել. Արծրուն Հովհաննիսյանը հերոսներից պատմություններ է պատմում

Irina Abovyan