Քաղաքականություն

Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ եւ իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որեւէ ձեւով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, եւ դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը զբաղվում է նաեւ ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին, ամեն դեպքում, հայտնի դարձել էր «Քոչարյան» ցուցակի առաջին տասնյակը. նրանք դեռ շարունակում են առաջին կնոջ փնտրտուքները: Այս պահին հայտնի է, որ ցուցակը գլխավորելու է նախկին նախագահը, երկրորդ տեղում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, չորրորդում՝ Վահե Հակոբյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կարդացեք նաեվ

ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ու ռուս միլիարդատիրոջ նախկին կինը իրենց հանգիստն են վայելում Հայաստանում

Irina Abovyan

Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են. սպան ամուսնացած էր, ուներ մեկ որդի

Irina Abovyan

Քվեարկության նախնական արդյունքները 408 ընտրատեղամասերից

Irina Abovyan

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ․ հակառակորդը ռիսկ չի անի սահմանին նման շարժեր, եթե ներսում լինի կայունություն․

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը թող մի հատ կողմնորոշվի, ոչ թե վաճառի սահմանները. քաղաքացիները` սահմանների մասին

Irina Abovyan

Հոգեկան հիվանդ է լրիվ …Գիտե՞ք՝ Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, քանի որ տեսնում է, որ դու…

Irina Abovyan