Խոհանոց

Համ, որին դիմանալ չի լինի. բոլորի սիրելի «Թռչնի կաթի» տնական բաղադրատոմս

Positive-ը ներկայացնում է տորթի բաղադրատոմս, որը համով «Թռչնի կաթ» կհիշեցնի:

Բաղադրիչները տորթի համար՝

Դիտեք նաև՝

  • 2 փաթեթ դոնդող (8-ական գ. փաթեթներ)
  • 1 բաժակ կաթ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 450 գ. թթվասեր
  • 450 գ. սառեցված հարած սերուցք
  • Բուսական յուղ ձևամանի վրա քսելու համար

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 5 ճ. գ. կակաոյի փոշի
  • 5 ճ. գ. շաքարավազ
  • 1 փաթեթ դոնդող (8 գ.)
  • 5 ճ. գ. կաթ
  • 1 բաժակ սառը ջուր

Պատրաստումը՝

1. Խառնիր 2 փաթեթ դոնդողը և 1 բաժակ կաթը: Դիր կրակի վրա և հարիր մինչև կաթի վրա գոլորշի տեսնես: Պետք չէ կաթը եռման վիճակի հասցնել, տարան վերցրու կրակի վրայից և թող սառի:

2. Հարիչով հարիր 1 բաժակ շաքարավազ, թթվասեր և սեուցք: Թխելու ձևամանի վրա բուսական յուղ քսիր:

3. Դոնդողով կաթը դանդաղ ավելացրու հարած սերուցքին: Հարիր, որպեսզի գնդիկներ չմնան:

4. Պատրաստի հիմքը լցրու ձևամանի մեջ, հարթեցրու: Ձևամանը սառնարանը դիր: Կափարիչով կամ պոլիէթիլենով ծածկիր:

5. Խառնիր կակաոյի փոշին, շաքարավազը և դոնդողը: Հարիչով հարելով՝ ավելացրու կաթը և ջուրը: Դիր միջին կրակի վրա, հասցրու եռման վիճակի: Գլազուրը պետք է հարթ լինի: Թող սառի:

6. Մոտ մեկ ժամ անց գլազուրը լցրու կաթնային հիմքի վրա՝ զգուշությամբ և առանց շտապելու: Սառնարանում 5 ժամ մնալուց հետո տորթը պատրաստ է:

Կարդացեք նաեվ

Մակարոն Աղացած Մսով

Irina Abovyan

Պատրաստոմ եմ «Լավաշով և սպանախով բրդուճներ»

Irina Abovyan

Նախաճաշի արագ և հեշտ տարբերակ. լավաշով պատրաստված նախուտեստ

Irina Abovyan

#Մեղրով_տորթ_առանց_գրտնակի#

Irina Abovyan

Ամենաարագ #պելմենիները/ այսքան #արագ պելմենի դեռ չէր պատրաստվել

Irina Abovyan

Իմամ-բայալդիի բաղադրատոմս, որի համից պարզապես չեք կշտանա

Irina Abovyan